Օրերս, Կիևյան 2 հասցեում բացվեց “TRVANDA make up & beauty lab” գեղեցկության սրահը, որն առանձնանում է շքեղ սրահով, մատուցած ծառայությունների բազմազանությամբ, մասնագետների պրոֆեսիոնալիզմով:
Սրահը հիմնադրել են երկու ընկերուհիներ Լուսինեն և Թրվանդան, ովքեր ունեն գեղեցկության ոլորտում մեծ աշխատանքային փորձ։
Սրահում մատուցվելու են վարսահարդարման, դիմահարդարման, մատնահարդարման, կոսմետոլոգիայի, ինչպես նաև էլոս էպիլյացիայի բարձրակարգ ծառայություններ, ինչպես նաև դասավանդվելու է դիմահարդարում բոլոր ցանկացողներին։
Աղջիկները պլանավորում են նաև անվճար դասավանդել դիմահարդարում մանկատների շրջանավարտներին։
Առաջիկայում պլանավորվում է նաև սեփական բարձրորակ օրգանիկ կոսմետիկ միջոցների արտադրությունը ի պատասխան շուկայում առկա անորակ կեղծ ապրանքատեսակներին։