“Առողջ մայրիկ, առողջ բալիկ” միջոցառումը Էլ Գարդենում “Բարև Մայրիկի” կողմից

  • Home
  • EAT and DRINK
  • “Առողջ մայրիկ, առողջ բալիկ” միջոցառումը Էլ Գարդենում “Բարև Մայրիկի” կողմից

Ուրախությամբ և լուսավոր ժպիտներով լի հանդիպում էր կազմակերպել «Բարև մայրիկի» հիմնադիր Լիլիթ Համբարձումյանը El Garden KIDS ZONEմանկական սրճարանում «Բարև մայրիկ» ակումբի մտերիմ մայրիկների և նրանց փոքրիկների հետ:
Մայրիկները ծանոթացան երեխայի խնամքին և առողջությանը վերաբերվող մի շարք ապրանքանիշերի հետ: Hipp-Armenia շվեյցարական ընկերությունը ներկայացրեց իր հիպոալերգեն խնամքի միջոցները և երեխաներին նվիրեց իրենց կողմից այդքան շատ սիրված բադիկները, որով լվացվելը տոն է փոքրիկների համար: Ներկա էր նաև Դելֆին Բեյբի Սպա Baby Spa Dolphin մանկական կենտրոնը, որը 0-ից 4 տարեկան երեխաների համար է: Նրա հիմնադիր Լինա Կարապետյանը ներկայացրեց երեխայի առողջության համար լողի և մերսման կարևորությունը, և իհարկե, նվիրեց այցելության քարտեր: Confeto
հայկական ընկերությունը քաղցրությամբ ու վառ գույներով լցրեց երեխաների օրը: Երեխաները ոչ միայն համտեսեցին, այլև տուն տարան կոնֆետները, որոնք շատ համեղ են և պատրաստված են բնական հումքից:
Մայրիկների համար նվերներ էր պատրաստել dizolve_arm էկո ապրանքանիշը. Հայաստանում նորույթ հանդիսացող հակաալերգիկ և հարմարավետ որակյալ լվացքի միջոցներ:
Օրն անցավ ուրախ, առողջ և շատ ջերմ մթնոլորտում:
Այդ օրը նաև ունեինք ուրախ տարեդարձ. երգիչ–դերասան Գոռ Հակոբյանի և Հրուշ Մնոյանի որդու՝ փոքրիկ Ֆելիքսի տարեդարձն էր:
Facebook Comments