Վրացական “Individi” և հայկական “4tysevenjewelry”ապրանքանիշերը ստեղծել են արծաթյա զարդերի նոր հավաքածու

  • Home
  • FASHION
  • Վրացական “Individi” և հայկական “4tysevenjewelry”ապրանքանիշերը ստեղծել են արծաթյա զարդերի նոր հավաքածու

Վրացական «Individi» ապրանքանիշը հիմնադրվել է 2018-ին ՝ վրացի դիզայներ Թամար Դավիթնիդզեի կողմից:

Ապրանքանիշը հպարտանում է իր անժամկետ նրբագեղությամբ ՝ շեշտը դնելով  բնական գործվածքների և կատարյալ ձևվածքի վրա:

“Individi”-ն և  4tysevenjewelry –ն համախմբվել են ստեղծելու յուրօրինակ արծաթյա հավաքածու, որն աչքի  է ընկնում իր ընդգծվածկանացիությամբ և նրբությամբ: Հավաքածուի յուրաքանչյուր նմուշ ոգեշնչված է մինիմալիզմով և հեդոնիզմով:

Մենք մշտապես  ոգեշնչում ենք մինիմալիզմի ցանկացած դրսևորումներով, լինի դա մարգարիտ, արծաթ, ոսկի, ծորացող հեղուկանմանֆորմա՝համալրելով դրանք երկրաչափական դետալներով: Այս հավաքածուն լույսի, օդի և թափանցիկության համադրություն է՝ ոգեշնչվաժ էբնությունից, նրբագեղությունից, պարզ գծերից և ալիքներից: Այն իր մեջ ներառում է յուրօրինակ մոնո ականջօղեր, չոկերներ և վզնոցներ, որոնք հեշտհամադրվում են “Individi”-ի կանացի մոդելների հետ:

Հավաքածուն հասանելի կլինի օնլայն և օֆլայն միայն Սկանդալ Արմենիա շոուռումում:     

Facebook Comments