5 բլից հարցեր Mashroom-ից ALEKSANYAN ORTHODONTICS-ի հիմնադիր Հայկուշ Ալեքսանյանին

  • Home
  • BEAUTY
  • 5 բլից հարցեր Mashroom-ից ALEKSANYAN ORTHODONTICS-ի հիմնադիր Հայկուշ Ալեքսանյանին

“Aleksanyan Orthodontics” բրենդի հիմնադիր Հայկուշ Ալեքսանյանը Հայաստանի նոր սերնդի բժիշկների վառ ներկայացուցիչն է, որոնք աշխատում են ոչ միայն մասնագիտական որակավորման վրա, այլ նաև սեփական գործը իբրև բրենդ օգտագործելու և տարածելու վրա։ Այսօր ձեզ կներկայացնենք “Aleksanyan Orthodontics”-ի հերթական նախագիծը «Բրեկետները ոճային են» խորագրով, որի շրջանակներում նա նկարահանել է իր պացիենտներից մեկի գեղեցիկ և առողջ ժպիտը հետաքրքիր ոճավորված լուքերով։ Աքսեսուարները՝ Arsy Accessories:

Mashroom: Ինչպե՞ս կբնութագրեք Ձեր աշխատանքային գործունեությունը 3 բառով։ 

Aleksanyan Orthodontics: Հոգատարություն, նվիրվածություն, պերֆեկցիոնիզմ

Mashroom: Ի՞նչն է Ձեզ մոտիվացնում արարելու համար։ 

Aleksanyan Orthodontics: Սեփական ուժերիս նկատմամբ հավատը, որն ամրապնդվում է ընտանիքիս, սիրելիիս աջակցությամբ և պացիենտներիս անկաշկանդ ժպիտով։

Mashroom: Դժվար չէ՞ լինել բժշկական ոլորտում նեղ մասնագիտական սահմաններից դուրս։ 

Aleksanyan Orthodontics: Չկա հաջողություն՝ առանց դժվարության։ Դժվարությունը խանգարում է մեզ, երբ մենք ենք նրան դա թույլ տալիս։ Ըստ իս դժվարության հաղթահարումը էլ ավելի է մեզ մոտեցնում մեր նպատակին։

Mashroom: Որո՞նք են Ձեր սիրած վայրերը Երևանում։ 

Aleksanyan Orthodontics: Սիրում եմ Երևանիս ամեն անկյունը, մասնավորապես աշխատավայրս, երբ պատուհանից նայելով տեսնում եմ դրականը ներշնչող Կողբացի փողոցը, նաև Կասկադ, Աբովյան փողոցները, որտեղ քիչ թե շատ պահպանվել է հին Երևանի աուրան։

Mashroom: Ո՞ր սելեբրիթիի ժպիտն է Ձեր ֆավորիտը։ Նա բրեկետ կրե՞լ է, ըստ Ձեզ։

Aleksanyan Orthontics: Անջելինա Ջոլի և Թոմ Կրուզ, երկուսն էլ կրել են բրեկետներ։

Facebook Comments