MAC x MASHROOM ladies meet up

Երեկ Երևանի մոլի MAC սրահում իսկական գեղեցկության տոն էր՝ MASHROOM-ի հավաքույթների սիրահար աղջիկները այցելել էին աշխարհահռչակ կոսմետիկ ապրանքանիշի սրահ, որպեսզի մեկ գավաթ շամպայնի շուրջ զրուցեին գալիք գարնանը նրանց սպասվող փոփոխություններից և թարմացումներից՝ թե՛ զգեստապահարանի, թե՛ կոսմետիկ պայուսակի։ Ջերմ մթնոլորտում աղջիկներին ներկայացվեց դեմո-դիմահարդարում MAC -ի լավագույն դիմահարդարների կողմից, ինչպես նաև ներկայացվեցին MAC -ի must have համարվող ապրանքները, որոնց առկայությունը կարևոր է յուրաքանչյուր աղջկա պայուսակում։

Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին և MAC-ի անձնակազմին մեր միջոցառումը անմոռանալի դարձնելու համար։

Facebook Comments