Exclusive: Հարցազրույց “Cascade People & Business” ընկերության հիմնադիր ու գլխավոր տնօրեն Արփի Կարապետյանի հետ

  • Home
  • LIFESTYLE
  • Exclusive: Հարցազրույց “Cascade People & Business” ընկերության հիմնադիր ու գլխավոր տնօրեն Արփի Կարապետյանի հետ

Արփի Կարապետյանը Cascade People & Business ընկերության հիմնադիրն ու գլխավոր տնօրենն է, ինչպես նաև Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի հիմնադիրը և նախագահը, Տարածաշրջանային ՄՌ կոնֆերանսի հիմնադիրը:

Մի շարք հեղինակային զարգացման ծրագերի հեղինակ է և բանախոս:

Այս հարցազրույցով Mashroom-ը սկսում է մի նոր շարք՝ Կանանց միջազգային օրվան ընդառաջ, որի շրջանակներում կզրուցի և կներկայացնի Հայաստանում բնակվող, աշխատող, արարող, իր ոլորտի լավագույնը հանդիսացող կանանց, նրանց ոճը և նորաձևության մասին կարծիքը։ Դե ինչ, սկսեցինք։

Mashroom- Արփի, գիտեմ, որ աշխատանքի բերումով շատ եք ճամփորդում․ հետաքրքիր է տեսնելով արտասահմանում ապրող երիտասարդներին և զուգահեռ անցկացնելով ՀՀ-ի երիտասարդների միջև՝ ինչ կետեր կնշեք հագուսի, ոճի և ներկանալիության մեջ, որոնք առավել շատ Ձեզ դուր են գալիս կամ կարծում եք արժե շտկել:

Արփի– Իրականում վերջերս մտածում էի, որ ավելի ու ավելի են ջնջվում միջմշակութային սահմանները, և տարբեր երկրներում հանդիպելով երիտասարդների՝ չեմ զգում էական տարբերություն հագուստի ոճի մեջ: Միաժամանակ, իհարկե, պետք է փաստել, որ դրսում՝ շատ երկրներում, ընդհանրապես հագուստի ոճը ավելի դեմոկրատիկ է և ընտրվում է նախևառաջ հարմարավետության չափանիշով:

Mashroom– Արփի, Ձեզ հաճախ կարելի է տեսնել արծաթյա զարդերով․ նախընտրում եք հայկական արտադրությա՞ն թե՞ միջազգային բրենդերի զարդեր կրել:

Արփի– ճիշտ եք նկատել, սիրում եմ արծաթ և հաճույքով կրում եմ: մի տեսակ էներգետիկա կա արծաթի մեջ, դրական իմպուլսներ, որոնք զգում եմ: Կրում եմ ընտանեկան արծաթեղեն, որոնք ինձ հասել են տատիկից և մայրիկից:  միաժամանակ ինքս էլ կյանքի ընթացքում ձեռք եմ բերել կամ նվեր եմ ստացել շատ գեղեցիկ հայկական զարդեր, սիրում եմ մեր արծաթագործներին և այլ երկրներում երբևիցե զարդեր չեմ փնտրում, նույնիսկ զարդերի խանութներ չեմ մտնում:

Mashroom– Հագուստի ո՞ր ոճն եք նախընտրում:

Արփի– մեկ բառով՝ հարմար, ճիշտ և բնական: Յուրաքանչյուր կին պետք է գտնի մի ոճ, որը համահունչ է իր բնավորությանը, ընդգծում է իր անհատականությունը և տարբերում մյուսներից: Կարծում եմ, նման մոտեցումը ամենաճիշտն է և տրամաբանականը: Նորաձևության միտումները գալիս են և գնում, իհարկե, մարդու «Ես »-ն էլ է ժամանակի ընթացքում զարգանում: Այս երկուսի համադրությունը պետք է լինի հարմոնիկ և ոչ արհեստական:

Mashroom– Ի՞նչ խորհուրդ կտաք աղջիկներին և կանանց ոճային լինելու վերաբերյալ:

Արփի– Սիրել կյանքը և իրենց այդ կյանքում, գնահատել իրենց անհատականությունը և իհարկե փոփոխվել միշտ դեպի լավը ,նաև ոճային իմաստով:

Mashroom– Լինել նորաձև՞ թե՞ ոճային:

Արփի– Լինել յուրովի, իր բոլոր դրսևորումներում:

 

Ավելին՝ www.arpikarapetyan.com

Facebook Comments