“IRIS” զարգացման կենտրոնի հագեցած առօրյան

  • Home
  • GO and SEE
  • “IRIS” զարգացման կենտրոնի հագեցած առօրյան

“IRIS” զարգացման կենտրոնը հիմնադրվել է 2019 թվականին Օլյա Պետրոսյանի կողմից և գործում է Լեռ Կոմսարի 30/2 հասցեում Ամերիկյան համալսարանի հարևանությամբ: Կենտրոնը նախատեսված է 6-ից 12 տարեկան երեխաների համար և իրականացնում է դասապատրաստում, խմբակային և անհատական պարապմունքներ, զարգացնող խաղեր, արագ ընթերցանություն, օտար լեզուների ուսուցում, անհատական պարապմունքներ բոլոր առարկաներից, լեգոներով ռոբոտաշինություն և շատ այլ զբաղմունքներ առանց հեռախոսների և այլ գադջետների:

“IRIS”-ը իրականացնում է երեխաների ապահով տեղափոխումը դպրոցից զարգացման կենտրոն, ապահովում է բարձրակարգ սնունդով, օգնում է պատրաստել օրվա տնային աշխատանքը: Կենտրոնը աշխատում է երկու հերթափոխով՝ առավոտյան 09։00-ից 13։00 և 13։00-ից մինչև 18։00 ըստ երեխաների դպրոցական գրաֆիկի:

Կենտրոնի մանկավարժներն են տարիների փորձ ունեցող հմուտ պրոֆեսիոնալները, ովքեր կրթում են երեխաներին ոչ միայն ըստ իրենց առարկաների ծրագրի, այլև տալիս են հավելյալ գիտելիքներ, զարգացնում նրանց աշխարհհայացքը և կերտում լավագույն սովորությունները, որպեսզի երեխաները հասարակության մեջ էլ ճիշտ դրսևորեն:

Նոր ընկերներ, ինտերակտիվ շփում, զարգացնող խաղեր… Այս ամենը սպասում է ձեր երեխային դասերը ավարտելուց հետո։

6-12 տարեկան դպրոցականների դասապատրաստման գնացուցակը.

Դասապատրաստումը 2 հերթափոխով՝
?‪08:30-?13:00‬ 55 000 դրամ
?‪13:00-?18:30 ‬ 60 000 դրամ
Արժեքը ներառում է բոլոր առարկաներից տվյալ օրվա տնային հանձնարարությունների լիարժեք կատարում՝ բացառելով մեխանիկական աշխատանքը,
անհասկանալի թեմաների յուրացում,
նախապատրաստում թեմատիկ և գործնական աշխատանքներին

Բարձրորակ սնունդը՝ հավելավճարով 10 000 դրամ

Հնարավոր է նաև երեխայի տեղափոխումը ծնողի ցանկությամբ

Միևնույն ընտանիքից 2 և ավելի երեխայի դեպքում կգործեն զեղչեր:

Սնունդը ամեն օր մատակարարում է երեխաների համար սնունդ պատրաստելու թույլտվություն ունեցող կազմակերպությունը՝ հերմետիկ փաթեթավորմամբ:

Բարձր առաջադիմությունը երաշխավորվում է                                              

Facebook Comments