Wellness-ը, որպես գեղեցկության ընկալման գլխավոր trend 2020-ին

  • Home
  • BEAUTY
  • Wellness-ը, որպես գեղեցկության ընկալման գլխավոր trend 2020-ին

Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում մարդիկ փորձեցին իրենց դեմքի/մարմնի/օրգանիզմի վրա այն ամենն, ինչ հնարավոր էր փորձել, որպեսզի պահպանեն երիտասարդությունը/դառնան ավելի գեղեցիկ: ԱՄԵՆԸ ասելով, իսկապես նկատի ունեմ ԱՄԵՆ ԻՆՉ, ամենաարհեստական, սինթետիկ, քիմիական բաղադրիչներից մինչև բնականն ու իսկականը…

Իսկ ի՞նչ ունենք մենք նոր տասնամյակի սկզբին…

Կենդանական ծագման ուտելիքները բուսականով փոխարինելու, առողջը, որպես գեղեցիկ ընկալելու, աշխարհին ու բնությանը չվնասելու ցանկություն ունեցող միլլիոնավոր մարդկանց համագումար, ովքեր և զարգացնում են այս տենդենցները, ինչը, հիրավի, կարող է օգնել աշխարհը էլ ավելի լավը դարձնել թե՛ մեր, թե՛ ապագա սերունդների համար:

Wellness-ի՝ որպես գեղեցկության համար  մեկ թրենդի պահպանման համար տարածված են հետևյալ խնամքի տեսակները/միջոցները. դեմքի gym, հատուկ դեմքի մերսում, հաճախ նեֆրիտային մասաժորների կիրառմամբ, որը օգնում է  պայքարել կնճիռների դեմ:

Խորհուրդ է տրվում դեկորատիվ կոսմետիկայի ընտրման հարցում լինել ավելի գիտակից՝ առօրյայում նախապատվությունը տալ  ավելի թեթև տեքստուրայով և իրենց բաղադրության մեջ խնամքի միջոցներ պարունակող կոսմետիկ միջոցների (դրանց վառ օրինակն են BB կամ CC տոնային քսուկները):

Ինչպես նաև կարևոր է ուշադիր դարձնել թե՛ կոսմետիկ, թե՛ խնամքի միջոցների բաղադրությանը և նախապատվությունը տալ բնական հումքով, վտանգավոր քիմիական նյութեր չպարունակող միջոցներին:

Կազմվածքի պահպահնման և էլ ավելի սլացիկ լինելու հարցում ևս խորհուրդ է  տրվում օգտվել ԱՌՈՂՋ մեթոդներից՝ առողջ սննդակարգ, որն իրենից ենթադրում է շաբաթական ոչ քիչ քան 20 տարատեսակ պրոդուկտների օգտագործումը սննդի մեջ: Ինչպես նաև սպիտակ շաքարավազի և շաքար պարունակող պրոդուկտների ընդունման սահմանափակում:

Շատ թրենդային է նաև շատերի կողմից արդեն սիրված ֆիթ-լայֆսթայլով ապրելը, որն իրենից ենթադրում է ստաբիլ այցելություններ մարզադահլիճ և ակտիվ ֆիզիկական աշխատանք:

  Շարունակելի…

Facebook Comments