HAPPY 4TH BIRTHDAY ALEKSANYAN ORTHODONTICS. THE BIRTHDAY BRUNCH AT SMOKING CHEF

  • Home
  • IN THE CITY
  • HAPPY 4TH BIRTHDAY ALEKSANYAN ORTHODONTICS. THE BIRTHDAY BRUNCH AT SMOKING CHEF

Դեկտեմբերի 21-ին երևանցիների ամենասիրելի վայրերից մեկում՝ ամենակոլորիտային SMOKING CHEF ռեստորանում տեղի ունեցավ ALEKSANYAN ORTHODONTICS ապրանքանիշի ծննդյան 4-ամյակին նվիրված փակ բրանչը, որի ընթացքում հյուրերին ներկայացվեց ապրանքանիշի պատմությունը և, իհարկե, SMOKING CHEF-ի եզակի ֆիրմային դեսերտը՝ Պավլովան:

ALEKSANYAN ORTHODONTICS ապրանքանիշը հիմնադրվել է բժշկուհի Հայկուշ Ալեքսանյանի կողմից, ով Երևանի Պետական Բժշկական Համալսարանը ավարտելուց հետո երկար տարիներ վերապատրաստվել է  և օրթոդոնտիայի ու գնատոլոգիայի ոլորտում նեղ մասնագիտացում է ստացել մի շարք երկրներում՝ Անգլիայում, Չեխիայում, Վրաստանում: 4 տարի առաջ Հայկուշը հստակ որոշել է, որ իր բրենդը՝ ALEKSANYAN ORTHODONTICS-ը պիտի տարբերվի ոլորտում ներկայացվող բժշկական ծառայություններից և դրանց մասին մարդկանց պատկերացումներից՝ համատեղելով բժշկական լավագույն ավանդույթները և գերժամանակակից տեխնոլոգիաներն ու պացիենտների սպասարկումը: Այսպես, մի քանի օր առաջ, ALEKSANYAN ORTHODONTICS ապրանքանիշը պաշտոնապես գրանցվել է Հայաստանի մտավոր սեփականության գործակալությունում և այսուհետ ALEKSANYAN ORTHODONTICS ապրանքանիշի ապրանքային նշանն ունի լիիրավ իրավունքներ ՀՀ-ում գործունեություն ծավալելու որպես բրենդ:

Բրենդն իր գործունեությունը ծավալում է Երևանի սրտում՝ Թումանյան 23 հասցեում, որտեղ գտնվում է ALEKSANYAN ORTHODONTICS-ի հարմարավետ կաբինետը:

Ուրախ ենք, որ Հայաստանում գործում են նման բարձր մակարդակի մասնագետներ, ովքեր, բացի գերազանց բժիշկ լինելուց, նաև հանդիսանում են բարձր արժեքներ կրող անհատներ և, չնայած երիտասարդ տարիքին, օգնում են մարդկանց լուծել ամենաբարդ առողջական խնդիրները:

Նշենք, որ ALEKSANYAN ORTHODONTICS-ում կարող եք բուժել դիմածնոտային հոդերին, ատամնաշարի կծվածքի և այլ խնդիրներ սպլինտ-թերապիայի և բրեկետների միջոցով, ինչի մասին հետագայում ավելի մանրամասն կկիսվենք մեր կայքում:  

              ն                                 

Facebook Comments