PreChristmas փակ Brunch-ը Fabrica restaurant and more-ում հայտնի հյուրերի մասնակցությամբ

  • Home
  • EAT and DRINK
  • PreChristmas փակ Brunch-ը Fabrica restaurant and more-ում հայտնի հյուրերի մասնակցությամբ

Օրերս Սարյան 9 հասցեում գործող Fabrica restaurant and more-ում մեր թիմը կազմակերպել էր բրանչ, նվիրված նախատոնական եռուզեռին ու բարձր տրամադրությանը հենց այստեղ՝ Fabrica-ում:

Երևանի սրտում գործող ռեստորանն ունի մի քանի ամսվա պատմություն, ներկայացնում է եվրոպական խոհանոցին հատուկ ուտեստներ, հիմնականում մասնագիտացված է սթեյքի և ծովամթերքների պատրաստման մեջ:  Ռեստորանում նաև գործում է  Հայաստանի համար բացառիկ հանդիսացող “տաք ափսեի” վրա տեղում պատրաստվող մսի ծառայությունը, որը թույլ է տալիս ուտեստը պատրաստել հենց հաճախորդին իր սեղանի շուրջ:

Բրանչի ընթացքում հյուրերին սպասվում էր Fabrica restaurant and more-ի դեսերտների լայն տեսականու հետ ծանոթություն, ինչպես նաև հատուկ դեսերտային շոու:

Հատուկ հյուրերին մատուցվեցին նաև տոնական նվերներ միջոցառման գործընկեր՝ շվեդական Օրիֆլեյմ ընկերության կողմից: Հատուկ բոքսերը ընդգծեցին բոլորի բարձր տոնական տրամադրությունը՝ պարգևելով դրական էմոցիաներ: Միջոցառման ավարտին հյուրերին սպասվում էր փոքրիկ խաղարկություն, որի նվերները տրամադրել էր Թիթեռնիկ աքսեսուարների ինստագրամյան էջը:

 

Facebook Comments