Կոմիտաս 9 հասցեում պաշտոնապես բացվեցին SIA FASHION-ը և SIA KIDS’ ZONE-ը

  • Home
  • FASHION
  • Կոմիտաս 9 հասցեում պաշտոնապես բացվեցին SIA FASHION-ը և SIA KIDS’ ZONE-ը

Օրեր առաջ Կոմիտաս 9 հասցեում պաշտոնապես բացվեցին նորաձևության սիրահարներին քաջ հայտնի SIA FASHION կանացի հագուստի և աքսեսուարների խանութ-սրահի երկրորդ մասնաճյուղը և SIA KIDS’ ZONE մանկական վարսահարդարման սրահը, որի մյուս մասնաճյուղը գործում է Ռուսաստանի Դաշնությունում։ Կոմիտաս 9-ի սրահները բացվել են երկու քույրերի՝ Հայարփիի և Սիրարփիի համագործակցության արդյունքում։

Sia Fashion-ը գործում է արդեն 8 տարի հայկական շուկայում։ 2012 թվականին օնլայն հարթակում հայ աղջիկներին հայտնի դարձավ որպես SiaSia Shop։ 2018-ին  այն պաշտոնապես բրենդավորվեց և դարձավ Sia Fashion և իր առաջին խանութ-սրահը բացեց Նալբանդյան 25 հասցեում, որտեղ ներկայացված են բարձր որակի և վերջին թրենդներին համապատասխան հագուստ, կոշիկ, պայուսակ և այլ աքսեսուարներ։

Sia Kids’ Zone-ը գտնվում է սրահի երկրորդ հարկում, սա Սիրարփիի երկրորդ մանկական գեղեցկության սրահն է, առաջինը գործում է Ռուսաստանի Դաշնությունում, և մենք ուրախ ենք, որ Ռուսաստանի Դաշնության սրահի փորձը այսուհետ Սիրարփին կկիրառի նաև Հայաստանում, այս գեղեցիկ լուսավոր սրահում, ուր երեխաներին մատուցվելու են ոչ միայն վարսահարդարման ծառայություններ, այլև գործելու է մանկական զարգացման կենտրոն, որտեղ ձեր շոփինգի ընթացքում կարող եք թողնել ձեր փոքրիկներին։

Բացման միջոցառումը լի էր համեղ հյուրասիրություններով , գեղեցիկ ֆոտոզոնաներով, որը ապահովել էին միջոցառման գործընկերները՝ Sweet Room-ը , Donut Bouquet-ը, Fruit Food-ը, Cookie Cakes-ը, My Lady Armenia-ն, Alma event planner-ը։

Facebook Comments