“105 Ռոյալ” Մեգանախագիծը կկայանա Ծիծեռնակաբերդում

  • Home
  • LIFESTYLE
  • “105 Ռոյալ” Մեգանախագիծը կկայանա Ծիծեռնակաբերդում

2020թ․ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհի երկու կողմերում 105 ռոյալներ են տեղադրվելու։ Տարելիցի առիթով Հայաստան կայցելեն աշխարհի տարբեր երկրներից 105 երաժիշտներ, որոնք 24-ի առավոտյան կկատարեն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից։ Նրանց նվագակցելու է սիմֆոնիկը, իսկ hամերգից հետո ռոյալները կնվիրեն Հայաստանի երաժշտական դպրոցներին։ Իր այս մտահղացումը եւ 105 ռոյալների շքեղ մակետը օրերս ասուլիսի ժամանակ լրագրողներին ներկայացրեց պրոդյուսեր եւ հաղորդավար Արթուր Հովհաննիսյանը։ Նա ռոյալների շոուն կազմակերպելու համար «Դարի ղողանջ» հիմնադրամն է բացել։

Facebook Comments