“Babani Bakery” -ի Candy Apples ցածր կալորիականությամբ քաղցրավենիքները

  • Home
  • EAT and DRINK
  • “Babani Bakery” -ի Candy Apples ցածր կալորիականությամբ քաղցրավենիքները

Mashroom-ի գործընկերների շարքը միշտ համալրում են միմիայն հետաքրքիր պատմություն ունեցող, գեղեցիկն ու օգտակարը ստեղծող կազմակերպություններ, որոնք, նույնիսկ եթե սկսնակ են, մատուցում են որակյալ ծառայություններ կամ ապրանքներ։

Այսօրվա մեր հերոսն է Նորայր Բաբայանը իր՝ “Babani Bakery” ապրանքանիշով, որը ներկայացնում է Candy Apples ցածր կալորիականությամբ քաղցրավենիքները, պատրաստված առանց շաքարավազի օգտագործման, միայն բնական հումքի օգտագործմամբ, համեղ և շատ օգտակար։

Նորայրը “Արդշինբանկ” ՓԲԸ-ի Կոտայք-Գեղարքունիքի տարածաշրջանի ղեկավարն է և ԵՊԼՀ դոցենտ։ Այս հարցազրույցի շրջանակներում նրանից իմացանք՝ ինչպես է նա համատեղում այս երկու՝ իրար հետ որևէ կապ չունեցող  ոլորտները։ 

     

-Խնդրում եմ պատմել՝ ինչպես առաջացավ քաղցրավենիքներ ստեղծելու միտքը։

-Բիզնես հիմնադրելու միտքը վաղուց է եղել, սակայն, ինչպես շատ ձեռնարկատերեր, գտել եմ պատճառներ, որոնք հետ են պահել ինձ այդ քայլից։ Այս բիզնեսը հիմնադրել ենք 2019-ի երրորդ եռամսյակում և օրեցօր ոգեշնչվում ենք արդյունքներով։

   

-Կասեք՝ ինչպես ֆինանսական ոլորտից եկաք քաղցրավենիքի արտադրության։

-Երկար տարիներ զբաղված լինելով ֆինանսական ոլորտում՝ միշտ համարել եմ, որ մարդու ստեղծագործ միտքը որոշակի լճացում է ապրում, ուստի որոշեցի միաժամանակ զբաղվել այնպիսի գործունեությամբ, որը կլրացնի տվյալ բացը։

-Ինչո՞վ են տարբերվում “Candy Apples” չիզքեյքները այլ թխվածքներից։

-Մեր պրոդուկտի դեպքում շեշտը դրված է առաջին հերթին համի և 2-րդը՝ ցածր կալորիականության վրա։ Համեմատած այլ թխվածքների հետ այն գրեթե 3 անգամ ցածր կալորիականություն ունի և տատանվում է 100-150 կալորիայի սահմաններում։

       

-Ի՞նչ հումքից են պատրաստվում  “Candy Apples” չիզքեյքները։

-Ուտեստը պատրաստելիս օգտագործվում է բացառապես բարձրակարգ հումք, սկսած խնձորից, վերջացրած ընկույզով։ Բաղադրիչներից է նաև դարչինը և եղեգնաշաքարը։ Նշեմ նաև, որ յուրաքանչյուր նմուշ ձեռքի աշխատանք է և նորագույն տեխնոլոգիաները այս գործում որևէ մասնակցություն չեն կարող ունենալ։

   

-Որտե՞ղ կարող ենք գտնել Ձեր քաղցրավենիքները։

-Քանի որ մեր պրոդուկտը մասսայական դառնալու հավակնություններ չունի, սպառողներին այս պահին հասանելի է միայն Հյուսիսային պողոտայի “Պարմա” սուպերմարկետում։ Կարծում եմ`  Ամանորը հրաշալի առիթ է համտեսելու իրական համեղ և օգտակար քաղցրավենիքներ։

 

Facebook Comments