“Christmas Eve Brunch” միջոցառումը Elegant Hotel-ի և «Բարև մայրիկ»-ի կողմից

  • Home
  • GO and SEE
  • “Christmas Eve Brunch” միջոցառումը Elegant Hotel-ի և «Բարև մայրիկ»-ի կողմից

Նոյեմբերի 16-ին՝ Ծաղկաձորի Elegant Hotel & Resort-ում ամանորյա տրամադրությունն արդեն ժամանել էր՝ «Բարև, մայրիկ»–ի  և Elegant Hotel & Resort-ի կազմակերպած միջոցառման շնորհիվ։
 
Միջոցառման կոնցեպտը ամանորյա տրամադրության վաղաժամ ստեղծումն էր, որպեսզի այն ավելի երկար տևի և առավել շատ ուրախություն ու ժպիտներ պարգևի մարդկանց: Միջոցառման հյուրերը քաղաքի ամենագեղեցիկ, ամենատեղեկացված և ամենանորաձև կանայք էին, ովքեր քննարկում էին գալիք տարվա տրենդները, համովությունները, զարդարելու նրբությունները , առողջ ապրելակեպն ու պարզապես փոխանակվում խորհուրդներով և հմտություններով։
Տոնական գեղեցիկ զարդարանքը, հյուրասիրությունն ու արժեքավոր նվերներ պատրաստել էր Elegant հյուրանոցը, հյուրասիրության ավանդական և շատ համեղ մասն ապահովել էր ANGRET/Գավառի փախլավա և գաթա🥮 ընկերությունն իր գավառի փախլավայով և գաթայով, իսկ տոնական մեծ տորթը հյուրերի համար պատրաստվել էր Narine Torter-ի կողմից՝ տնական տարբերակով😁🎂
Միջոցառման կենացները բարձրացվում էին Armenia Wine Company– ի շնորհիվ, որը բոլոր հյուրերին գինիներ նվիրեց նաև հետագա կենացների համար😁🍷🍷🥂 Բոլորին առողջ խորհուրդներ տվեց բժիշկ-նյարդաբան Nona Pilosyan– ը և նվերներ հանձնեց Alpen Pharma Group Armenia ընկերությունը:
Միջոցառման կոնցեպտին էին միացել նաև մի շարք ընկերություններ և անհատ ստեղծագործողներ որոնք լիքը գեղեցիկ, տոնական նվերներ էին պատրաստել հյուրերի համար, որոնք գտան իրենց տերերին խաղարկության միջոցով։
Շնորհակալություն ենք հայտնում կազմակերպություններին անչափ գեղեցիկ, օգտակար և տարբերվող նվերներ պատրաստելու համար։ Ստորև նշենք էջերը. Ամանորին դրանք հաստատ բոլորին պետք կգան 🙂                                      
Gold’s Spa -(սպա պրոցեդուրաներ)
Trekh shopping gallery(պայուսակներ)
Armins Art (զարդեր)
Lusine Harutyunyan handmade(արծաթյա զարդեր)
— Suren Eghiazaryan – ART & Design Tereza Sofia Gazarbekyan (ականջօղեր)
Օֆել Շապիկներ (ձեռագործ բարձեր)
BABY TOWN children’s clothing
WoodStyle
Red Line of dream (թևնոց)
Hipp-Armenia(մանկ. խնամքի միջոցներ)
Playroom Toys Playroom Մանկական ժամանցի և զարգացման կենտրոն
Facebook Comments