ALEX RETAIL COMPANY-ի հրավերով Հայաստանում է ռուս դիզայներ Ալյոնա Կոննովան

  • Home
  • FASHION
  • ALEX RETAIL COMPANY-ի հրավերով Հայաստանում է ռուս դիզայներ Ալյոնա Կոննովան

ALEX RETAIL COMPANY-ն, ընդլայնելով իր տեսականին, իր նոր՝ նախատոնական Հայաստան է հրավիրել ռուս դիզայներ-ձևարար Ալյոնա Կոննովային, ով աշխատել է մի շարք հայտնի ռուս դիզայներական տներում։ Բավական է նշել միայն նրա վերջին տարիների աշխատանքը, որպես դիզայներ աշխարհահռչակ ռուսական ապրանքանիշ՝ TEREKHOV GIRL-ում։ Սա Ալյոնայի երկրորդ այցն է Հայաստան, մի քանի տարի առաջ որպես զբոսաշրջիկ, իսկ այս անգամ նա այստեղ է, որպեսզի նոր կապսուլային հավաքածու ստեղծի հայկական առաջին րիթեյլ ընկերության՝ ALEX-ի համար։

 

Հավաքածուն կազմված է լինելու մի քանի հագուստի նմուշներով ոգեշնչված դասական և ուլտրաթրենդային ձևվածքներով։ Նախատոնական, կորպորատիվ երեկույթների համար հարմարավետ, միևնույն ժամանակ միլլիոնավոր համադրություններ ստեղծելու համար շատ հարմար նմուշներ, որոնք հետագայում կարելի է կրել նաև առօրյայում։

Դե ինչ, շունչներս պահած սպասում ենք հավաքածուին, որը արտադրողը խոստանում է ներկայացնել արդեն դեկտեմբերի կեսերին։

Facebook Comments