“THE BEAUTY BRUNCH” ՆԱԽԱԴԵՊԸ ՉՈՒՆԵՑՈՂ ԲՐԱՆՉԸ 10 ՀԱՅ ԲՅՈՒԹԻ ԲԼՈԳԵՐՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՀԵՏԵՎՈՐԴՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ JEMBERRY ՍՐՃԱՐԱՆՈՒՄ

  • Home
  • BEAUTY
  • “THE BEAUTY BRUNCH” ՆԱԽԱԴԵՊԸ ՉՈՒՆԵՑՈՂ ԲՐԱՆՉԸ 10 ՀԱՅ ԲՅՈՒԹԻ ԲԼՈԳԵՐՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՀԵՏԵՎՈՐԴՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ JEMBERRY ՍՐՃԱՐԱՆՈՒՄ

Նոյեմբերի 5-ին Երևանի սրտում տեղակայված նորաբաց ու նորաձև JEMBERRY սրճարանում տեղի ունեցավ բրանչ, որը միտված էր համախմբելու բոլոր հայ բյութի բլոգերներին և նրանց 20 հետևորդներին մեկ սեղանի շուրջ սրճելու և զրուցելու գեղեցկությունից։ Միջոցառման ընթացքում գեղեցկության բլոգերները հանդես եկան յուրաքանչյուրն իր թեմայով, պատմեցին սեփական լայֆհաքերի, մաշկի տիպերի, դրանց հատուկ խնամքի, դիմահարդարման կարևորության, օծանելիքի, այս սեզոնի միտումների, սնունդի և առողջ մաշկ ունենալու գաղտնիքների մասին։ Իր ֆորմատով առաջին “THE BEAUTY BRUNCH”-ը անցավ ջերմ, ընկերական մթնոլորտում, իսկ ներկաները հեռացան գեղեցիկ հուշերով և նվերներով։

Միջոցառման պաշտոնական գործընկերներն էին շվեդական “ՕՐԻՖԼԵՅՄ” ընկերությունը և “ՌԻԹԵՅԼ ԳՐՈՒՊԸ” իր “ՖԼՈՐՄԱՐ” ապրանքանիշով։ Այս երկու ընկերությունների խոսնակները ևս կիսվեցին սեփական ընկերությունների տարիների փորձով, տեսլականով և գաղափարախոսությամբ, ինչպես նաև հրաշալի նվերներ հանձնեցին բրանչի խոսնակներին։

Միջոցառման հովանավորն էր նաև Ալֆա Ֆարմը իր Ավեն և Դյուքրեյ ֆրանսիական բուժիչ կոսմետիկայի ապրանքանիշերով։ Ընկերությունը նվերներ էր պատրաստել միջոցառման բոլոր ներկաների համար։

       

               

                                                           

                     

Facebook Comments