UNITED TRAVEL X MASHROOM BRUNCH AT SOHO

Օրերս Երևանի սրտում գտնվող Սոհո սրճարանում տեղի ունեցավ Մաշրում թիմի հերթական միջոցառումը, որը նվիրված էր UNITED TRAVEL  տուրիստական ընկերությանը և նրա՝ Մաշրումի հետ իրականացվելիք նոր նախագծին։

UNITED TRAVEL ընկերությունը գործում է Հանրապետության 80 հասցեում 2000 թվականից, իրականացնում է ավիատոմսերի և տուր-փաթեթների վաճառք թե՛ աշխարհի յուրաքանչյուր երկիր, թե՛ մեր հայրենիքի սահմանների ներսում։ Ընկերությունն առաջարկում է գնի և որակի լավագույն համադրությունները, իսկ նրա տուր-օպերատորները մշտապես շրջագայում են և ծանոթանում այն հյուրանոցների և տուրերի հետ, որոնք առաջարկվում են իրենց հաճախորդներին։

 

Բրանչի մասնակիցներին սպասում էր գեղեցիկ հյուրասիրությունը, ջերմ մթնոլորտը, նվերներ և, իհարկե, մեծ անակնկալ։ Ներկաներն առաջինը իմացան UNITED TRAVEL և Մաշրումի նորությունը՝ “Շոփինգ Տուր Միլան”, որը տեղի կունենա 2020 թվականի Օգոստոսի 3-ից 8-ը։

“Շոփինգ Տուր Միլանի” շրջանակներում նրանց և բոլոր ցանկացողներին սպասվում է՝

Օր 1 :  03.08.2020 15:05  Ժամանում ենք  Միլանի Բերգամո օդանավակայան: Ստանում ենք մեր կիսադատարկ ուղեբեռը և ուղևորվում ենք քաղաքի կենտրոնում գտնվող 4* հյուրանոց:

Օր 2 : 04.08.2020 Առավոտյան նախաճաշում ենք և սկսում ենք մեր շատ ուրախ և անմոռանալի շրջայցը Միլանում :
Sforza Castle , Santa Maria delle Grazie, Piazza Cordusio , Duomo , Teatro alla Scala , San Siro Stadium, Casa Milan : Անցնում ենք քաղաքի նոր երկնաքերերի միջով , որտեղ 2 կմ ձգվող ցուցափեղկերը գրավում են ամենապահանջկոտ հաճախորդներին: Իսկ մեր տղաները  կարող են շարունակել իրենց ուղին դեպի Միլանի ակումբի San Siro մարզադաշտ:
Մի քիչ հոգնած , բայց բուռն էմոցիաներով վերադառնում ենք հյուրանոց: Ազատ ժամանակ , երբ կարող եք զբոսնել երեկոյան Միլանով:

Օր 3 : 03.08.2020 Եվ վերջապես եկավ սպասված և ամենահաճելի օրը
Առավոտյան նախաճաշում ենք և շաատ ուշադիր լսում ենք Mashroom կայքի հիմնադիր , Մարիաննա Քաբաբյանի խորհուրդները հագուստի վերջին թրենդերի , ակտուալ գույների, ակսեսուարների և շատ այլ մանրուքների մասին:
Գնում ենք shopping-ի  Եվրոպայի ամենամեծ ՝  Serravalle Designer Outlet:
Մի քիչ հոգնած , բայց լավ նվաճումներով վերադառնում ենք հյուրանոց: Ազատ ժամանակ, երբ կարող եք զբոսնել երեկոյան Միլանով:

Օր 4 : 03.08.2020 Միայն մեկ օր shopping-ի ??? Քիչ է !!! 

Առավոտյան նախաճաշում ենք և ուղևորվում ենք Scalo Milano Outlet & More , որտեղ շարունակում ենք մեր antistress shopping -ը:
Իհարկե հոգնած , բայց գեղեցիկ , յուրորինակ և մատչելի գնումներով վերադառնում ենք հյուրանոց և երեկոն անցկացնում ենք ինչպես իրական հաղթողներ : We are the winners , my friend 😉
Հավաքում ենք ճամպրուկները և պատրաստվում ենք չվերթին

Օր 5 : 03.08.2020 Գալիս է վերադարձի պահը: Վերցնում ենք մեր արդեն լիքը և ծանր ճամպրուկները և ուղևորվում ենք օդանավակայան: Թռիչքը 06:00 Միլանից Երևան

 

                                                      

Facebook Comments