“AMRAK” ԳՐԵՆԱԿԱՆ ՊԻՏՈՒՅՔՆԵՐԻ ԽԱՆՈՒԹ-ՍՐԱՀԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ CINNABON-ՈՒՄ

  • Home
  • IN THE CITY
  • “AMRAK” ԳՐԵՆԱԿԱՆ ՊԻՏՈՒՅՔՆԵՐԻ ԽԱՆՈՒԹ-ՍՐԱՀԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ CINNABON-ՈՒՄ

Օրերս քաղաքի ամենաքաղցր վայրերից մեկը` CINNABON-ը մի քանի ժամով վերածվել էր գրենական պիտույքների սիրահարների համար իսկական դրախտի: Այնտեղ հայտնի մայրիկներին ներկայացվեց ամենավառ ու ոճային “AMRAK” գրենական պիտույքների խանութ-սրահի տեսականու մի փոքրիկ հատված: “AMRAK”-ն ունի շուրջ 3 տարվա պատմություն և տեղակայված է Երևանի 2 կետերում` Երևան մոլի առաջին հարկում և Թումանյան 24 հասցեում: “AMRAK”-ի տեսականին բազմազան է և շատ տարբերվող: Այնտեղ յուրաքանչյուրը կգտնի իր սեռին, տարիքին, նախասիրությանը համապատասխան գրենական պիտույքների լայն տեսականի, կկարողանա ծանոթանալ համաշխարհային շուկայում ներկայացված նորություններին, քանի որ այդ նորությունները առաջինը Հայաստան է ներմուծում հենց “AMRAK”-ը: Այստեղից կարող են օգտվել նաև նկարչությամբ պրոֆեսսիոնալ զբաղվողները, օֆիսային աշխատողներ ու գործարարներ, դպրոցականներ ու ուղղակի այն մարդիկ, ովքեր յուրահատուկ նվերներ են փնտրում: Ի դեպ, “AMRAK”-ում գործում է նաև նվերների փաթեթավորման ծառայություն, ինչպես նաև լատեքսային փուչիկների վաճառք: Միջոցառման ընթացքում ներկաները ստացան անվանական նվերներ և անձամբ շփվեցին ու իրենց հարցերն ուղղեցին “AMRAK”-ի հիմնադիր տնօրեն Աննա Շեկոյանին:

Նշենք, որ մեր գեղեցիկ ցերեկույթի ընթացքում, CINNABON-ը նույնպես ներկայացավ իր նվերներով` Kids Pack-երով փոքրիկների համար, ինչպես նաև ներկայացրեց իր Kids menu-ն:

Միջոցառման ընթացքը գեղեցկացրեց Mickey and Friends ընկերության կողմից հրավիրված խաղավարը:

                                                              

Facebook Comments