KIDS MEAL BOX-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ՀԱՅՏՆԻ ՄԱՅՐԻԿՆԵՐԻՆ ԳԱՐՈՒՆ ՍՐՃԱՐԱՆՈԻՄ

  • Home
  • EAT and DRINK
  • KIDS MEAL BOX-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ՀԱՅՏՆԻ ՄԱՅՐԻԿՆԵՐԻՆ ԳԱՐՈՒՆ ՍՐՃԱՐԱՆՈԻՄ

Օրերս մենք Գարուն սրճարանի համար կազմակերպել էինք մի հետաքրքիր միջոցառում, որի շրջանակներում հայտնի մայրիկներին ներկայացվեց Գարունի նոր ապրանքատեսակը՝ KIDS MEAL BOX-ը, որն իր մեջ ներառում է առանց ձեթի և տապակելու պատրաստված առողջարար կարտոֆիլ ֆրի, թարմ մսից պատրաստված համեղ բուրգեր և անակնկալ խաղալիք։ Այս գեղեցիկ տուփիկը կարող է լինել կատարյալ տարբերակ ֆաստ-ֆուդի սիրահար ձեր փոքրիկների համար, ում ծնողները մինչ այս չէին կարող գտնել ֆաստ-ֆուդին ալտերնատիվ տարբերակ։

Միջոցառման սկիզբը դրվեց հենց հայտնի մայրիկների տներում՝ նրանց փոքրիկների անբոքսինգի, համտեսի և ֆիդբեքերի վիդեո տարբերակի տեսքով։ Փոքրիկները իրենց կարծիքները հայտնեցին ողջ համացանցին և նրանց անկեղծ հիացմունքը եղավ մեր և Գարունի թիմի համար լավագույն գնահատականը։

Հիշեցնենք, որ KIDS MEAL BOX-երը արդեն իսկ կարելի է ձեռք բերել Գարուն սրճարանում՝ վճարելով 2500 դրամ։

                               

 

Facebook Comments