BEAUTY TALK ORIFLAME ՇՎԵԴԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԿՈՂՄԻՑ

  • Home
  • BEAUTY
  • BEAUTY TALK ORIFLAME ՇՎԵԴԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԿՈՂՄԻՑ

Օրերս շվեդական աշխարհահռչակ ապրանքանիշ Oriflame-ի հայաստանյան գլխավոր գրասենյակի գեղեցիկ բակում հրավիրված էինք հատուկ Beauty Talk-ի, որին ներկա էին Oriflame-ի ներկայացուցիչները, բլոգերներ, ինֆլյուենսերներ և մեդիա դեմքեր: Առիթը հետևյալն էր՝ ամփոփելու Oriflame-ի կողմից հայտարարված մրցույթը, որը տևեց 2 շաբաթ հայ ինֆլյուենսերների սոց. ցանցերի էջերում և, որի արդյունքում, 4 հաջողակներ հնարավորություն ունեցան ստանալու գեղեցիկ և օգտակար բյութի բոքսեր իրենց սիրելի ինֆլյուենսերների կողմից և ներկա գտնվել նրանց հետ նույն սեղանի շուրջ Beauty Talk-ի: Հանդիպման թեման, բնականաբար, գեղեցկությունն էր, չէ՞ որ արդեն մի քանի տասնամյակ Oriflame շվեդական աշխարհահռչակ ապրանքանիշը քարոզում է բնական, ներդաշնակ ու կանացի գեղեցկությունը ամբողջ աշխարհում: Ներկաները խոսեցին գեղեցկության սեփական ընկալումների մասին, ինչպես նաև Հայաստանում գեղեցկության ստանդարտների, նորմերի և գեղեցկության մասին պատկերացումների մասին: Զրույցը ջերմ էր, կառուցողական ու շատ օգտակար: Բարձրաձայնելով շատ խնդիրների մասին՝ բոլոր ներկաները փաստեցին, որ այսօր նկատում են դրական տենդենց գեղեցկության ոլորտի ընկալման մասին, քանի որ հայուհիների զգալի հատված գերադասում է խնամել մաշկը, հետո նոր այն շպարել, շատերը գերադասում են բնական հումքով պատրաստված կոսմետիկ միջոցները, ինչպիսին է հենց Oriflame-ի արտադրանքը, շատերը նախընտրում են ինքնազարգացման ու կայացման ուղին… և սա շատ հուսադրող է: Սպասենք նոր Beauty Talk-երի Oriflame-ի կողմից և, իհարկե,  շնորհակալություն հայտնենք, որ միջոցառման վարումը վստահված էր հենց մեզ: Սիրով՝ Մաշրում թիմ:

                                                                                                     

Facebook Comments