FS Projects-ի` “Եղիր ուշադրության կենտրոնում” խորագրով փակ միջոցառումը Դվին Մյուզիք Հոլում

  • Home
  • EAT and DRINK
  • FS Projects-ի` “Եղիր ուշադրության կենտրոնում” խորագրով փակ միջոցառումը Դվին Մյուզիք Հոլում

Հոկտեմբերի 3-ին Դվին Մյուզիք Հոլում տեղի ունեցավ FS Projects-ի << Եղիր ուշադրության կենտրոնում>> խորագրով փակ միջոցառումը:

Այս յուրօրինակ նախագիծը կազմված էր երեք մասից, որի միջոցով յուրաքանչյուր գործընկեր ներկայացրեց իր  նորույթները՝ հետևելով 2019-2020 թ տենդենցներին:

Միջոցառմանը ներկա էին ավելի քան հինգ հարյուր հյուրեր, կազմակերված էր հյուրասիրություն Ջերմուկ գրուպի կողմից, որը ներկայանում էր իր նոր արտադրանքով- Boom Best էներգետիկ , boom mojito,cola և cherry ոչ էներգետիկ զովացուցիչ ըմպելիքներով:

Հայուհի ամսագիրը լինելով նախագծի գործընկերը՝ հատուկ նոմինացիա էր հատկացրել FS Projects-ի հիմանդիր Ալլա Արզումանյանին <<Կրեատիվ միջոցառում>> և Նատալի Տոնոյանին, <<Երիտասարդ  կրեատիվ դիմահարդար>> անվանակարգերում:

Միջոցառման անմիջական  էմոցիաները ապահովված էր Starts Life media Group– գործընկերոջ կողմից, որն  իր պրոֆեսիոնալ  նկարահանող թիմով կտրամադրի միջոցառման տեսանյութերը:

 Միջոցառման   ընթացքում հյուրերը գնահատեցին նոր Renault  <<Arkana>> ավտոմեքենայի շնորհանդեսը, որը  ուղեկցվեց ՛՛Dare To Wear՛՛ Inspiration 2019 հավաքածուի ցուցադրմամբ , և  երեկոն ընդգծեց Make up Artist Նատալի Տոնոյանը իր մեծամաշտաբ  Master Class՛՛-ով: Երեկոյի երաժշտական տրամադրությունը վստահված էր  DJ Donz-ին և երգչուհի Marbey-ին: Երեկոն վարեց Չարենցը:                       

Facebook Comments