CATALEYA BEAUTY BRAND HOUSE’S REOPENING

  • Home
  • BEAUTY
  • CATALEYA BEAUTY BRAND HOUSE’S REOPENING

Բաբայան 26 հասցեում չորս տարի շարունակ գործող Cataleya Wellness ակումբը օրերս նշեց իր 4-ամյակն ու ներկայացավ նոր ձևաչափով. այսուհետ այն կոչվում է CATALEYA BEAUTY BRAND HOUSE և ներկայացնում է մի շարք բրենդեր, որոնք առանձնանում են իրենց բարձրակարգ սպասարկումով:

Առաջին հերթին, իհարկե, հարկ է ներկայացնել Կատալեայում արդեն երկու տարի գործող Սոֆի Դևոյանի մշակույթի կենտրոնի մասնաճյուղը, որի շնորհիվ ամեն օր Կատալեայում առնչվում են պարային մեծ աշխարհի հետ մոտ 150 սաներ:

Կատալեայում է գործում Ladies GYM by Davis-ը, որը ոլորտի առաջատար Davis GYM-ի բացառիկ նախագիծն է հատուկ Կատալեայի համար:

SPA բարձրակարգ ծառայություններ ասելիս հիմա վստահ եմ՝ շատերդ մտքում պատկերացրեցիք Կատալեայի անփոխարինելի մասնագետներ Ռոբերտ Վարդումյանին և Լիլիայի Կարապետյանին: Մասնագետներ, որոնք տիրապետւմ են SPA բարձրակարգ ծառայությունների բոլոր նրբություններին, քանզի դա նրանց թույլ է տալիս, թե աշխատանքային երկար տարիների փորձը, թե արտերկրյա բազմաթիվ վերապատրաստումները:

Rigavo էթետիկի հիմնադիր Հռիփսիմե Ոսկանյանի տասնյակ բացառիկ մասթեր կլասների վկայականներն ու տարիների փորձը թույլ են տալիս այցելուի խնդրի մասին տեղեկանալ կես բառից անգամ և շատ արագ լուծում տալ դրանց՝ միշտ ապահովելով անթերի արդյունք:

Cataleya-յի ոճաբան- վարսահարդարները թվով 5-ն են. Ռոմելլա Սուքիասյան, Հասմիկ Մակարյան, Լուսինե Ինաջյան, Մոսկվայից ժամանած ոճաբաններ՝ Արփի Հարությունյան և Սյուզի:

Մոսկվայից ժամանած մասնագետ Նատալյա Բուդովսկայան թարթիչների լիցքով է զբաղվում արդեն երկար տարիներ և նա իր ոորտում իսկապես անփոխարինլի է: Lashes by Natali` Նատալյա Բուդովսկայա:

Կենտրոնի դիմահարդարն է հայտնի Նվարդ Դովլաթյանը:

Խնամված ձեռքեր ու եղունգներ Կատալեայում ապահովում են ոլորտի տարիների փորձ ունեցող մասնագետներ Արևիկ Փարվանյանը և Մարիշ Միքայելյանը:

Կատալեայում գործում է նաև դիզայների  ծառայություն, և այդ դիզայներն է Լուսինե Հովհաննիսյանը, ով իր ոլորտում ունի մեծ տարիների փորձ:

                                        

Facebook Comments