Exclusive: հարցազրույց Vivi Event Group-ի հիմնադիր Լիանա Գալստյանի հետ

  • Home
  • GO and SEE
  • Exclusive: հարցազրույց Vivi Event Group-ի հիմնադիր Լիանա Գալստյանի հետ

Mashroom: Խնդրում եմ պատմել՝ քանի տարի է գործում Ձեր ընկերությունը։
Vivi Event Group: Մենք գործում ենք գրեթե երեք տարի։

Mashroom: Ինչպե՞ս միտք հղացավ ստեղծել Vivi Event Planning-ը։
Vivi Event Group: Աղջկաս ծնվելուց հետո, մինչև մեկ տարեկանը, մենք նշում էինք փոքրիկիս յուրաքանյուր ամիսը։ Ամեն անգամ տարբեր թեմաներով դեկորացիա, կերպարներ ու քաղցրի սեղան էի պատրաստում։ Նկարները տեղադրում էի սոց ցանցերի իմ էջերում, հաճախ գովեստի խոսքեր էի լսում։ Ընկերներս ու հարազատներս խնդրում էին իրենց առիթներին էլ ինչ-որ հետաքրքիր զարդարանք անեմ։ Ամուսնուս հետ մտածեցինք՝ միգուցե ավելի լուրջ մոտենանք այս գործին։ Այսպես հոբբին դարձավ ամենօրյա աշխատանք։ Աղջկաս անունը Վիվիեն է, կրճատ ասում ենք Վիվի և հենց նրա անունով էլ որոշեցինք կոչել մեր փոքրիկ ընկերությունը։ Vivi Event Group

Mashroom: Ի՞նչն է ոգեշնչում Ձեզ այդքան կրեատիվ դեկորացիաների ստեղծման հարցում։
Vivi Event Group: Ի սկզբանե ոգեշնչմանս աղբյուրը աղջիկս է։ Ես փորձում եմ իրական դարձնել նրա ամենատարբեր երևակայությունները։ Ես շատ եմ սիրում երեխաներին և ինձ համար մեծագույն հաճույք է տեսնել նրանց հիացմունքը, աչքերի փայլը։ Այո, այդ օրն իսկապես հեքիաթ է դառնում նրանց համար: Ու դա ամենա կարևորն է, երբ աշխատանքդ գնահատվում է : Ամեն աշխատանքի մեջ ներդնում եմ իմ սեփական մտքներն ու պատկերացումները։ Շատ փոքր երևույթներից կամ իրերից էլ կարող եմ ոգեշնչվել տվյալ գործը անելիս։ Յուրաքանչյուր պատվեր ընդունելիս մտքում արդեն պատկերացնում եմ, թե ինչ ձև է լինելու։ Իհարկե, ընթացքում շատ շտկումներ են լինում։ Ինձ շատ է օգնում իմ մասնագիտությունը’ նկարիչ-դիզայներ:

Mashroom: Ի՞նչ առիթների համար կարելի է Ձեզ դիմել։
Vivi Event Group: Աշխատանքը սկսել եմ մանկական ծնունդներից, հիմա ընդունում եմ ամենատարբեր միջոցառումների պատվերներ՝ ծնունդ, մկրտություն, շնորհանդեսներ, նշանդրեք, փոքրիկ հարսանիքներ և այլն։

Mashroom: Խնդրում եմ թվարկել այն ծառայությունները, որոնք մատուցում է Ձեր ընկերությունը։
Vivi Event Group: Մենք ունենք դեկորներ շատ տարբեր թեմաներով, ծաղիկներ, փուչիկներ, լուսային տառեր, թվեր, աստղեր և այլն։ Բոլոր նկարները կարող են տեսնել Ֆբ և ինստագրամի մեր էջերում (@Vivieventgroup)

Facebook Comments