ԻՏԱԼԻԱՅԻ ԲՈՒՅՐԵՐԸ, ԲՈՒՐՄՈՒՆՔ ԵՎ ԾԷՍ

  • Home
  • BEAUTY
  • ԻՏԱԼԻԱՅԻ ԲՈՒՅՐԵՐԸ, ԲՈՒՐՄՈՒՆՔ ԵՎ ԾԷՍ

Անհիշելի ժամանակներից, աշխարհի տարբեր ծայրերում հոտերն ու բուրումները ունեցել են և ունեն կիրառական տարբեր նշանակություններ՝ բուժական, ծիսական, գեղաբանական (կոսմետոլոգիական), որոնք օգտագործվել են յուղերի, թուրմերի, օծանելիքների և քսուկների տեսքով:

Օրերս Երևանում տեղի ունեցավ «ԲՈՒՐՄՈՒՆՔ և ԾԵՍ-ԱՐՈՄԱԼԻՏՈՒՐԳԻԱ» ԻՏԱԼԻԱՅԻ ԲՈՒՅՐԵՐԸ խորագրով միջազգային համաժողովը, կազմակերպված  Հայաստանում Իտալիայի դեսպանատան հետ համատեղ: Այն նպատակ էր հետապնդում ուշադրության արժանացնել Իտալիայի ժամանակակից օծանագործության ավանդույթներին և որակական տարբերություններին, համադրելով այն միջազգային շուկայի հետ, նրանց մրցունակությունն ու գրավչությունը առևտրա-արդյունաբերական ոլորտում, նաև Հայաստանում դարերով պահպանված հազվադեպ ծաղկատեսակներին, դրանց կիրառման եղանակներին, որոնք կարող են հետաքրքրական, օգտակար և կիրառելի լինել եվրոպական և այլ երկրների՝ դեղագործական, գեղաբանական (կոսմետոլոգիական), օծանագործական ընկերությունների համար, ուշադրություն սևեռել Հայաստանի բուսական աշխարհի բացառիկության և օգտակարության վրա:

Հայաստանցի և Իտալիայից ժամանած ոլորտի ներկայացուցիչները համաժողովին ներկայացվեցին տեսական ելույթ-զեկույցներ, իտալացի օծանագործների և կոսմետոլոգների հմտություններն ու փորձառությունը:

Համաժողովը բաղկացած էր մի շարք միջոցառումներից, որոնք ըստ ժամանակացույցի տեղի ունեցան Երևանում, Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում, նաև Նայիրիան կոսմետոլոգիական ընկերությունում:           

 

Facebook Comments