ՄԵՐԻ ՍԱՐԻԿՅԱՆԻ ՛՛ԿՐԿԻՆ ՅՈԹԵՐՈՐԴ ԵՐԿՆՔՈՒՄ՛՛ ՍԵՄԻՆԱՐՆ ՈՒ ՀԱՄԱՆՈՒՆ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ OPERA SUIT HOTEL-ՈՒՄ

  • Home
  • IN THE CITY
  • ՄԵՐԻ ՍԱՐԻԿՅԱՆԻ ՛՛ԿՐԿԻՆ ՅՈԹԵՐՈՐԴ ԵՐԿՆՔՈՒՄ՛՛ ՍԵՄԻՆԱՐՆ ՈՒ ՀԱՄԱՆՈՒՆ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ OPERA SUIT HOTEL-ՈՒՄ

Երեկ տեղի ունեցավ գերմանաբնակ հայ բլոգեր, ՛՛Մայրիկի օրագիրը՛՛ գրքի հեղինակ, հոգեբան և պարզապես գեղեցկուհի մայրիկ Մերի Սարիկյանի ՛՛ԿՐԿԻՆ ՅՈԹԵՐՈՐԴ ԵՐԿՆՔՈՒՄ՛՛ սեմինարը և համանուն գրքի շնորհանդեսը: Գրքում Մերին անդրադարձել է ամուսնության ընթացքում զույգի մոտ ծագող խնդիրներին և դրանց լուծման ուղիներին, հարաբերությունները շտկելու, կրկին ներդաշնակ և երջանիկ ամուսնական կյանք ունենալու ճանապարհներին և մեթոդներին: Միջոցառման ընթացքում Մերին վարեց սեմինար, որի ընթացքում ներկաներին համառոտ մատուցեց իր կողմից գրքում բարձրացրած հարցերն ու դրանց լուծումները: Բացի Մերիից միջոցառման ընթացքում ելույթ ունեցան  քնի խորհրդատու Աստղիկ Նադիրյանն ու փաստաբան Անուշ Հարությունյանը:

 

Նշենք, որ միջոցառման գլխավոր հովանավորն էր Ծաղկաձորի «Russia» հյուրանոցը, որը բոլոր հյուրերի համար պատրաստել էր գեղեցիկ նվերներ և մի շարք անակնկալներ, մյուս գործընկերներն էին՝ DIM ֆրանսիական ներքնազգեստի խանութը, ՄԱՄ ընկերությունը, որը ներկայացնում է մանկական զարգացնող խաղեր, Titernik աքսեսուարների online shop-ը, SNURK և Atelier Choux Paris ապրանքանիշը ներկայացնող ընկերությունը և Tatev cakes -ը։ Միջոցառման երկնային միջավայրը ապահովել էր Vivi event group-ը։

Facebook Comments