SCRUBELLA ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ՓԱԿ ԲՐԱՆՉԸ ԳԻՆՈՎԿԱՑ/WINEHOUSE-ՈՒՄ

  • Home
  • BEAUTY
  • SCRUBELLA ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ՓԱԿ ԲՐԱՆՉԸ ԳԻՆՈՎԿԱՑ/WINEHOUSE-ՈՒՄ

Օրերս  ԳԻՆՈՎԿԱՑ/WINEHOUSE ռեստորանում տեղի ունեցավ SCRUBELLA խնամքի միջոցների հայկական ապրանքանիշի նոր ապրանքատեսակի՝ մազերի համար նախատեսված դիմակի, շնորհանդեսը: Ներկա հատուկ հյուրերի համար SCRUBELLA-յի հիմնադիր Հասմիկ Գևորգյանը պատրաստել էր մի քանի նորություն. Հասմիկը պատմեց, որ այսուհետ SCRUBELLA-յի արտադրությունը տեղի կունենա հատուկ լաբորատորիայում, իսկ հումքը ամբողջությամբ անցնելու է սերտիֆիկացում: Մազերի համար պրոդուկտների շարքը ևս չի սահմանափակվում դիմակով, SCRUBELLA-ն առաջարկում է իր գնորդին շամպուն, որի հիմքը կրկին կազմում են բացառապես բնական ծագման բաղադրիչներ:

ԳԻՆՈՎԿԱՑ/WINEHOUSE-ի արևոտ սրահում միջոցառման հյուրերը առիթ ունեցան ջերմ շփման, գեղեցկության ոլորտի սեփական փորձով կիսվելու և համեղ հյուրասիրություն վայելելու: Շնորհակալ ենք SCRUBELLA-յին դրական բրանչի համար:

Facebook Comments