MASHROOM’S BRUNCH WITH YOU N.3 AT ROOMZ EVN

Սեպտեմբերի 23-ին Երևանի ամենահին շենքերից մեկի առաջին հարկում գնտվող նոր՝   ROOMZ  կոնցեպտուալ սրճարանում, որն իր մեջ ներառում է տարբեր հատվածներ տարբեր սրճարաններով, ռեստորաններով և խոհանոցներով, անցավ իմ՝ թվով երրորդ MASHROOM’S BRUNCH WITH YOU հանդիպումը հետևորդների հետ: Մտերմիկ մթնոլորտում զրուցեցինք աղջիկներով, կիսվեցինք տարբեր անկեղծ մտքերով, ցանկություններով և անցյալից դրվագներով… Ուրախ եմ, որ բացի իմ գեղեցկուհի հետևորդուհիներից, որոնցից յուրաքանչյուրը վառ անհատականություն է, մեզ միացան նաև իմ կողմից հրավիրված 3 հատուկ հյուրերը Մերի Սարիկյանը, Աննա Մինասյանը, Սիաննա Մարտիրոսյանը՝ կայացած և խելացի կանայք հետաքրքիր կենսագրությամբ և ուրույն ասելիքով: Ինչպես ասում են, աղջիկները ուժ են: Մենք ուժեղ ենք միասին: Իսկ ավելի գեղեցիկ մեզ դարձրեցին օրիգինալ նվերները մեր հովանավորների կողմից. Վիտա ապրանքանիշի գլխազարդերը և Արինսքին կորեական խնամքի միջոցների խանութ սրահի կողմից տրամադրված նվերները:                                               

Facebook Comments