“Talent Star International” մրցույթում Կարինե Մովսիսյանը ստացել է “Grand Prix” մրցանակը

  • Home
  • BEAUTY
  • “Talent Star International” մրցույթում Կարինե Մովսիսյանը ստացել է “Grand Prix” մրցանակը

Մարտ ամսին Սանտա—Լ նորաձևության կենտրոնը, լինելով Հայաստանում պաշտոնական ներկայացուցիչ ,կազմակերպեց “Junior Model International” (Dubai)  և “Talent Star International” (Hong Kong) մոդելային մրցույթների նախընտրական հայաստանյան փուլը, որի ընթացքում հաղթող մոդելները ձևավորեցին մեր պատվիրակությունը դեպի Հոնգ Կոնգ և Դուբայ։
Օրեր առաջ կայացավ “Talent Star International ” մրցույթը, որտեղ հայ մոդելները մրցակցեցին այլ երկների մոդելների հետ 3 փուլով՝ տաղանդ, English Introduction և մոդելային քայլք (դեֆիլե)։ Հայաստանը ներկայացնող Կարինե Մովսիսյանը ստացավ “Grand Prix” մրցանակը՝  հաղթելով բոլոր տարիքային խմբերում և դառնալով միջազգային մոդելային չեմպիոն։
Միլա Խաչատրյանը գրավեց առաջին պատվավոր մրցանակը իր տարիքային խմբում, ինչպես նաև “Լավագույն Ֆոտոմոդել” տիտղոսը։
Էլեն Գալուստյանը արժանացավ “Gold Award”  հատուկ մրցանակին, Էլեն Մկրտչյանը “Հայաստանը որպես բրենդ լավագույն ներկայացման” հատուկ մրցանակին և Միլա Ջավադյանը նույնպես հատուկ մրցանակի։
Հաջողություն ենք մաղթում նաև մեր Դուբայ մեկնող պատվիրակությանը, “Junior Model International” մրցույթին, որը կկայանա հոկտեմբեր ամսին։
Facebook Comments