Իմ սիրելի 5 մաքրող միջոցները․ Lancome, Eisenberg, Avene, Le Petit Olivier, Nairian

  • Home
  • BEAUTY
  • Իմ սիրելի 5 մաքրող միջոցները․ Lancome, Eisenberg, Avene, Le Petit Olivier, Nairian

Դեմքի մաշկի խնամքի թիվ 1 քայլը մաքրումն է, որի համար գեղեցկության շուկայում այսօր կան մի շարք հրաշալի ապրանքատեսակներ, բայց ես կպատմեմ այն 5-ի մասին, որոնք ինքս եմ փորձել և լավագույնն եմ համարում այս պահին իմ փորձած բոլոր մաքրող միջոցների ցուցակում։

1. LANCOME-ի կրեմային մուսը, որը նախատեսված է կոմբինացված մաշկի համար (հենց այդպիսին է իմ մաշկը), օգնում է լավ մաքրել մաշկը, տալիս է թարմության զգացում, սակայն մի փոքր չորացնում է այն: Կար ժամանակ, երբ չորացնելը իմ գերնպատակն էր դեմքի մաշկի խնամքում, բայց հիմա այլևս այդպես չէ, փորձում եմ փափկացնել մաշկը, բայց չչորացնել այն։

2.  EISENBERG-ի մաքրող մուսային ջուրը իմ ֆավորիտն է այս ցուցակում։ Այն շատ նուրբ է և, չնայած որ չի տալիս շատ փրփուր, լավ մաքրում է մաշկը, սակայն չի չորացնում այն։ Մաշկը դառնում է թարմ, շողշողուն, սակայն չի “քարանում”, ինչպես շատ ուրիշ մաքրող միջոցների դեպքում է։

3. AVENE-ի մաքրող մուսը իմ վերջին բացահայտումն է։ Այն իրոք ՇԱՏ ԼԱՎ մաքրող միջոց է։ Մաշկը այս մաքրող մուսից հետո, այսպես ասած, ճռճռում է։ Եթե հենց այս էֆեկտն եք ուզում ստանալ, ունեք յուղոտ մաշկ, ուզում եք չորացնել և մատե արդյունք ստանալ, անպայման գնեք և լվացեք դեմքի մաշկը հենց AVENE-ի մաքրող մուսով։ 4. LE PETIT OLIVIER-ի՝ ձիթապտղի ձեթի հիմքով մաքրող մուսը զբաղեցնում է իմ ֆավորիտների մեջ երկրորդ տեղը։ Պատճառը վերևում նշված մաշկը չափից ավելի չորացնելու հանդեպ տհաճությունն է, իսկ այս մուսը մաշկին հաղորդում է փափկություն և թարմություն առանց ավելորդ չորության։ Բացի այդ, LE PETIT OLIVIER-ի հիմքում բնական բաղադրիչներն են, ինչը ավելի գրավիչ է դարձնում այն։

5. NAIRIAN-ի մաքրող քսուկը պարունակում է մի շարք եթերայուղեր, ցիտրուսների կեղևների քերուկ և մի շարք այլ բնական բաղադրիչներ, որոնք լավ մաքրում են մաշկն ու հաղորդում թարմություն։ Եթերայուղերն էլ օգնում են պահպանել մաշկի խոնավությունը և հաղորդում թարմության զգացում։ Երրորդ տեղը իմ ցուցակում։

 

 

 

Facebook Comments