Բազային զգեստապահարան․ այն, ինչն անհրաժեշտ է յուրաքանչյուր աղջկա։ MASHROOM edition. Part 1

  • Home
  • FASHION
  • Բազային զգեստապահարան․ այն, ինչն անհրաժեշտ է յուրաքանչյուր աղջկա։ MASHROOM edition. Part 1

Վստահ եմ, բոլորդ հարյուրավոր ամսագրերում ու կայքերում կարդացել եք բազային զգեստապահարանի, դրա տասնյակ տարբեր տեսակների, տարբերակների մասին, բազային հագուստ ունենալու կարևորության ու, ինչու ոչ, անհրաժեշտության մասին․․․ Ես այս թեման պահում եմ գլխումս երևի 4-5 տարի․․․ Մտածում էի՝ մի օր հանդիպում կկազմակերպեմ ու կխոսեմ բազային զգեստապահարանի իմ սեփական տարբերակի մասին, բայց պահը հասունացավ, և ես հասկացա․ ավելի լավ է անեմ այն, ինչն ինձ մոտ ավելի լավ է ստացվում՝ գրեմ այս թեմայի մասին։

Եվ այսպես, ո՞րն եմ ես համարում “բազային զգեստապահարան” և ինչու։

Իմ համեստ կարծիքով, բազային է այն զգեստապահարանը, որի վրա շատ գումար չես ծախսել, եթե, իհարկե, խոսքը չի գնում աքսեսուարների մասին, որոնց մասին նմանատիպ հոդվածներում, ցավոք սրտի, գրեթե միշտ մոռանում են։

Եվ այսպես, սկսեմ։

Բազային զգեստապահարանը կազմելիս անպայման է հաշվի առնել աղջկա/կնոջ կենսակերպն ու սոցիալական դիրքը։ Եկեք վերցնենք, օրինակ, 18-ից 38 տարեկան աղջիկներին ու կանանց։ Կարծում եմ, նրանք կարող են լինել մեկ խմբում, քանի որ, խոսելով բազային զգեստապահարանի մասին, խոսում ենք առաջին հերթին հիմքի մասին, որը յուրաքանչյուր տարիքի կին կարող է փոփոխել իր ոճին համապատասխան։

1․ Առաջին տեղում ինձ համար ոչ թե մեկ ապրանք է, այլ հագուստի մեկ տեսակ՝ տղամարդու զգեստապահարանին հատուկ հագուստ և աքսեսուարներ։

Այն, ինչ կասեմ հիմա, շատ տարօրինակ կհնչի, քանի որ հակասական է, բայց ասածս կփորձեմ հիմնավորել նկարներով․

“ՉԿԱ ԱՎԵԼԻ ԿԱՆԱՑԻ ԲԱՆ, ՔԱՆ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԶԳԵՍԱՊԱՀԱՐԱՆԻՆ ՀԱՏՈՒԿ ՀԱԳՈՒՍՏԻ ԵՎ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԿՆՈՋ ՎՐԱ”

Խոսքս գնում է՝

ա) Շապիկների

       

բ) Վերնաշապիկների

   

գ) Պիջակների

     

դ) Կոստյումների

   

ե) Տաբատների

զ) Կոշիկների

     

է) Ժամացույցների մասին

 

 

Միշտ հիշեք՝ եթե ունեք սահմանափակ գումար, ընտրեք այնպիսի հագուստ և աքսեսուար, որը մեր “դաշտ” է եկել տղամարդկանց զգեստապահարանից։ Այն կարելի համադրել հարյուրավոր տարբեր իրերի հետ ու ունենալ ծայրահեղ ոճային տեսք անկախ սեզոնից, տարեթվից, տարիքից, սոցիալական դիրքից։

P.S. Երկրորդ մասը՝ վաղը

 

Facebook Comments