ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՄԵՆԱՍԻՐԵԼԻ SQUARE ONE-Ի 15-ԱՄՅԱԿԻ ՇՔԵՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

  • Home
  • EAT and DRINK
  • ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՄԵՆԱՍԻՐԵԼԻ SQUARE ONE-Ի 15-ԱՄՅԱԿԻ ՇՔԵՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

Ամեն ինչ սկսվել է SQUARE ONE-ում․․․ 2006-ին, երբ ծանոթացանք այդ ժամանակ ապագա ամուսնուս հետ (ով կմտածեր, որ մի օր ամուսինս կլինի), առաջին, դեռ ընկերական հանդիպումների վայրը հենց SQ1-ն էր, իսկ ինչո՞ւ․․․ Մի պարզ պատճառով․ այն միակ ոճային, տարբերվող, համեղ խոհանոցով ու հետաքրքիր ժամանցի համար․․․ Նույն թվականից ես դարձա ուսանող, և բացի գեղեցիկ ժամադրություններից, SQUARE ONE-ը նաև դարձավ ընկերական մեծ հավաքույթների վայր։ Ամենայուրահատուկը։ Համաձայնեք, որ դժվար է այսպիսի դիրք պահել շուկայում 15 տարի շարունակ։ Բայց SQUARE ONE-ն ինձ համար ամենասիրելին էր առաջնեկիս ծնունդից հետո էլ, երբ քաղաքի սրճարաններն արդեն բավականին շատ էին, բայց նրանցից և ոչ մեկում հարմար չէր կազմակերպել կրծքով կերակրման գործընթացը։ SQ1-ում այն միանգամայն հնարավոր էր իրականացնել՝ մնալով աննկատ ու այս առումով լինելով հանգիստ։ Իսկ այսօր, ռեբրենդինգից հետո, այս տեղը կատարյալ է փոքրիկի հետ այցելելու համար, քանի որ այնտեղ գործում է զարգացման անկյուն, որտեղ երեխայի հետ զբաղվում է դայակը (ի դեպ, միանգամայն անվճար)։

Դե ինչ, շնորհավորում ենք այս, իսկապես, ընտանեկան վայրի 15-ամյակը, որի հետ միասին մենք էլ մեծացանք ու ընտանիք կազմեցինք ու էն համարձակ երիտասարդ ուսանողներից դարձանք մամաներ ու պապաներ, ում միևնույն է հարմար ու հասանելի է մեր սիրելի SQUARE ONE-ը։ Շնորհավոր։    

                   

Facebook Comments