Հայուհու ոճը․ Լիլիթ Վարդանյան

  • Home
  • FASHION
  • Հայուհու ոճը․ Լիլիթ Վարդանյան

Այսօր որոշեցի վերադառնալ ընթերցողներիս ամենասիրելի խորագրին , որը այն խորագրերից էր, որոնցով տարիներ առաջ հենց տարբերվեց Mashroom-ը այլ բլոգներից։ Հիշում եմ, այս խորագրի հետ կապված լուրջ աժիոտաժ էր առաջացել թե՛ հայտնի երգչուհիների շրջանում, թե՛ Երևանի դպրոցներում, աշակերտների սիրելի թեման խորագրի հերոսուհիներն էին, նույնիսկ կռիվներ էին գնում՝ արդյոք արժեր այս կամ այն աղջկան անվանել ոճային, թե ոչ․․․

Ի տարբերություն այն տարիների, հիմա ոճային մարդիկ բավականին շատ են, նման կերպարներն այդքալ էլ եզակի չեն, այդ իսկ պատճառով խորագիրը, ըստ իս, կորցրել է իր ակտուալությունը։ Համենայնդեպս, ես այդպես եմ մտածում, մինչև որ չեմ հանդիպում իմ այսօրվա հերոսուհու պես վառ ու տարբերվող կերպար, որին հնարավոր չի չանդրադառնալ։

Այսօր ոճային հայուհու խորագրի հերոսուհին Լիլիթ Վարդանյանն է, ով իսկական էսթետիկական հաճույք է պատճառում իր լուքերով, համարձակ համադրություններով ու ինսագրամյան ոճային միկրոբլոգով։

Facebook Comments