Valentino-յի նոր՝ Աշուն-Ձմեռ 2019-2020 Haute Couture շքեղ հավաքածուն

  • Home
  • FASHION
  • Valentino-յի նոր՝ Աշուն-Ձմեռ 2019-2020 Haute Couture շքեղ հավաքածուն

Իտալական Valentino ապրանքանիշի կուտյուրային նոր՝ Աշուն-Ձմեռ 2019-2020 հավաքածուն արժանի է ուշադրության մի քանի պատճառով, և այս պատճառների մասին ես ուզում եմ խոսել ոչ միայն նրա համար, որ հավաքածուն իսկապես պատմական է և յուրահատուկ, այլ նաև, քանի որ վաղուց չէի խոսել նորաձևությունից, ինչի համար վերջերս մեղադրանքներ եմ ստացել հին ու բարի ընթերցողներիցս…

Դե ինչ, Մաշան վերադառնում է նորաձևություն: Սկսենք:

Valentino-յի այս հավաքածուն խորն է, բազմաշերտ, բազմաբովանդակ ու  տարբերվող՝ միանգամից մի քանի էթնոսների, մշակույթների ու ազգային էլեմենտների միաձուլմամբ: Երբ նայում ես այս հավաքածուին, զգում ես արևելքի ազդեցությունն ու տարրերը, միախառնված 80-ականներին հատուկ ձևվածքներին ու դետալներին: Գործվածքների մեջ շեշտը դրված է բնական գործվածքների՝ էլի արևելյան մշակույթին հատուկ մետաքսի ու բուրդի վրա, համադրված էլի ու էլի 80-ականներին թրենդային դարձած լյուրեքսի և կաշվի հետ, ինչը հեքիաթային տեսք է հաղորդում կերպարին: Դիցաբանություն, պատմություն, ազգային ձեռագործ տեխնիկաների կիրառում, այս հավաքածուն իսկապես եզակի է ու տարբերվող թե՛ մյուս դիզայներական տների ստեղծած հավաքածուներից, թե՛ հենց ինքը Valentino-յի ստեղծագործություններից:

Հետաքրքիր է իմանալ ձեր կարծիքը՝ հավանեցիք այս հավաքածուն, թե ոչ:

Facebook Comments