Juliette Has a Gun “Vanilla Vibes” նոր բույրի շնորհանդեսը Hermitage-ում

  • Home
  • BEAUTY
  • Juliette Has a Gun “Vanilla Vibes” նոր բույրի շնորհանդեսը Hermitage-ում

Օրերս Հերմիտաժ նիշային օծանելիքի խանութների ցանցի Մաշտոցի պողոտայի մասնաճյուղում տեղի ունեցավ Juliette Has a Gun Vanilla Vibes նոր բույրի շքեղ շնորհանդեսը, որը ոգեշնչված է ամենամյա Burning Man փառատոնից: Նոր բույրը վանիլի, ծովի աղի, խոլորձի, բենզոինի համադրությունն է, որը ստեղծում է երկու հակասական զգացմունքեր: Բույրի շնորհանդեսին ներկա էր նաև Juliette Has a Gun ապրանքանիշի գործադիր տնօրեն  Անթինա Րիչին, ով Նինա Րիչիի ծոռնուհին է։ Ջերմ շփման ընթացքում իմացանք, որ այցը Հայաստան արդեն 2 տարի պլանավորվում էր Անթինայի և իր թիմի կողմից և միայն հիմա, վերջապես, հաջողվեց այցելել Հայաստան, որի մասին նա շատ էր լսել։

Անթինայի խոսքով, Juliette-ը ժամանակակից կնոջ հավաքական կերպար է, որը կա յուրաքանչյուր կնոջ մեջ․ համարձակ, ինքնաբավ և կայացած։  Այն ոգեշնչված է Շեքսպիրի Ջուլիետտայով, բայց ունի ժամանակակից կնոջը հատուկ հատկանիշներ։

Vanilla Vibes բույրը, վստահ ենք, կսիրվի շատերի կողմից իր նուրբ և միևնույն ժամանակ համարձակ նոտաների շնորհիվ։ Բույրին կարող եք ծանոթանալ՝ այցելելով Հերմիտաժ նիշային օծանելիքի խանութների ցանց։

0

Facebook Comments