LIVING’S ԿԱՀՈՒՅՔԻ ՍՐԱՀԻ SPECIAL BREAKFAST-Ը GINOVKATS WINE HOUSE-ՈՒՄ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՀՅՈՒՐԵՐԸ

  • Home
  • EAT and DRINK
  • LIVING’S ԿԱՀՈՒՅՔԻ ՍՐԱՀԻ SPECIAL BREAKFAST-Ը GINOVKATS WINE HOUSE-ՈՒՄ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՀՅՈՒՐԵՐԸ

Երեկ LIVING’S կահույքի սրահը, որը գտնվում է Սայաթ-Նովա 40 հասցեում, հրավիրել էր իր հատուկ հյուրերին նախաճաշի  GINOVKATS WINEHOUSE ռեստորան։
Հիշեցնենք,կ որ LIVING’S կահույքի սրահը 2018 թվականից ներկայացնում է եվրոպական և ամերիկյան լյուքս դասի կահույքի մի շարք աշխարհահռչակ ապրանքանիշեր։
LIVING’S-ի կարգախոսն է՝ «Ձեր վերջնական ընտրությունը»։ Այս կարգախոսով ցանկանում ենք առանձնահատուկ նշել, որ, չթերագնահատելով Հայաստանում ներկայացված կահույքի սրահների տեսականիները, համոզված ենք, որ գնի, որակի և դիզայնի նման կատարյալ համադրություն կա միմիայն LIVING’S-ի երկհարկանի ընդարձակ սրահում։ Այստեղ ներկայացված են ամերիկյան Caracole, EGO, Janssen Sofa, A.R.T.,  Lightman, իսպանական Hurtado, Coleccion Alexandra, նիդերլանդական Eichholtz և այլ ապրանքանիշեր։

Վաղորդյան այս գեղեցիկ միջոցառմանը ներկա հատուկ հյուրերին առաջին անգամ GINOVKATS WINEHOUSE -ի կողմից մատուցվեց նախաճաշ, որն մինչ այս ռեստորանի ճաշացանկում չէր եղել, սրահի ծաղկային զարդարումը Avenue des fleurs ծաղկի սրահինն էր, և ներկայացվեց LIVING’S կահույքի սրահը իր ապրանքանիշերով, որոնք կներկայացնենք նաև ձեզ ստորև։

 

Գործելով 1 տարի, որպես մեկհարկանի սրահ, Լիվինգ՛սը մեծամասամբ ներկայացրել է Կարակոլ ամերիկյան ապրանքանիշը, որը կահավորում է ԱՄՆ-ի Սպիտակ Տունը և օգտագործվում մի շարք հոլիվուդյան ֆիլմերի նկարահանումների ընթացքում։ Վստահ եմ, Մոսկինո ապրանքանիշի վերջին լուքբուքի վիդեոտարբերակը, նկարահանված 80-ականների ոճով, բոլորդ հասցրել եք տեսնել, նշեմ, որ այնտեղ ևս ներկայացված է Կարակոլի կահույքը։ Այս ապրանքանիշի կահույքը պատրաստված է լավագույն նյութերից։ Այն ներկայացված է աշխարհի 40 երկրներում և ԱՄՆ 50 նահանգներում։

EGO-ն ևս ամերիկյան ապրանքանիշ է, որը ներկայացնում է դիզայներական կահույք, որը առանձնանում է ոչ միայն որակային բարձր հատկանիշներով, այլև ոճային կոնտրաստային լուծումներով՝ դասականից մինչև գերժամանակակից դիզայնով հավաքածուներ, որոնք արտադրվելով՝ անմիջապես հայտնվում են Հայաստանում՝ ներկայացվելով բացառապես Լիվինգ՛ս կահույքի սրահում։ Hurtado- ն հիմնադրվել է 1940 թվականին Իսպանիայի Վալենսիա քաղաքում: Երրորդ սերունդը կառավարում է ընկերությունը:

Hurtado- ն միջազգային հեղինակություն է: Դուք կարող եք գտնել արտադրանքը ավելի քան 50 երկրներում: Hurtado-ն 75 տարվա ավանդույթների մեջ է մտնում արտադրանքի և գործընթացի անընդհատ նորարարությամբ: Այն օգտագործում է ամենաարդիական տեխնոլոգիաները և որակի վերահսկումը:

JENSSEN SOFA-  ամերիկյան ապրանքանիշի բազմոցները հեղինակություն են վայելում ամբողջ աշխարհում։ Հետաքրքիր գույների դինամիկ և պայծառ մոդելները պատրաստ են գեղեցկացնել ցանկացած ինտերիեր:

Ոճային կահույք, լուսամփոփներ, ակսեսուարներ և յուրահատուկ դիզայներական դեկոր Նիդերլանդներից այս ամենը կարող եք գտնել հենց EICHHOLTZ-ում:

LIGHTMAN-ի հավաքածուն հագեցած է ոճային և բարձրորակ ջահերով, լամպերով և այլն: Ընկերությունը մեծ ուշադրություն է դարձնում արտադրանքի որակի վրա, ուշադիր ընտրում է նյութերն ու օգտագործում նորարարական տեխնոլոգիաներ: Բացի ներքին լուսավորության նորաձև լամպերի և ջահերի մեծ հավաքածուից բրենդն ունի նաև արտաքին լուսավորության համար նախատեսված լամպեր:

   

               

 

Facebook Comments