Բրանչ և շոփինգ-տուր Tashir Street Shopping Gallery-ում Mashroom-ից

  • Home
  • FASHION
  • Բրանչ և շոփինգ-տուր Tashir Street Shopping Gallery-ում Mashroom-ից

Երեկ Tashir Street Shopping Gallery-ի հետ համատեղ կազմակերպել էինք բրանչ և շոփինգ-տուր հայտնի մայրիկների և նրանց փոքրիկների համար։ Բրանչը տեղի ունեցավ բոլորի կողմից շատ սիրված Coffee City սրճարանում, իսկ այդ ընթացքում երեխաները կարողացան լավ ժամանակ անցկացնել Tashir Street-ում գործող Kids Land մանկական զարգացման կենտրոնում։ Այնուհետև փոքրիկներին միացավ խաղավարն ու նրանց ժամանցը շարունակվեց ուրախ խաղերի և զվարճալի համարների ներքո։ Այդ ընթացքում գեղեցկուհի մայրիկները ծանոթացան Tashir Street Shopping Gallery-ին նորովի՝ բացահայտելով այն առավելությունները, որոնք առևտրի կենտրոնն ունի հատուկ մայրիկների և նրանց փոքրիկների համատեղ ժամանցն ու շոփինգը էլ ավելի հարմարավետ և օգտակար դարձնելու համար։ Բրանչի ընթացքում մայրիկներին սպասվում էին բազմաթիվ անակնկալներ նվերների տեսքով միջոցառման հովանավորների կողմից։ Շոփինգ-տուրի ժամանակ հյուրերին ներկայացվեցին բոլոր հովանավորների խանութ-սրահները, որոնց շարքերում էին․ Skechers, Good’s house, Paris design studio, Langery, Bookinist, Obbo Toys, Arcolad, Trekh, Stilnyashka, Angel’s face, Just girls, Intalia, Arin Skin, Creative Collection, Arina Image Studio, Collection by Iona, Inglot սրահները, ինչպես նաև հատուկ նվերներով հանդես եկան Kids Land մանկական զարգացման կենտրոնը, Marypophands անձնական օգնականի ծառայություններ մատուցող, Le Soleil dessert հրուշակեղեն պատրաստող ընկերությունները։

                                                                                 

Facebook Comments