Երեխաների և մայրիկների խնամքին նվիրված բրանչ Չայխոնա սրճարանում

  • Home
  • BEAUTY
  • Երեխաների և մայրիկների խնամքին նվիրված բրանչ Չայխոնա սրճարանում

Հուլիսի 19-ին Chaihona սրճարանում տեղի ունեցավ Lilevents-ի կազմակերպած հերթական թեմատիկ բրանչը, որն այս անգամ կրում էր բարեգործական բնույթ և նվիրված էր երեխաների և մայրիկների խնամքին:

Գեղեցիկ հյուրասիրություն, մասնագիտական օգտակար տեղեկատվություն, որը հատուկ հյուրերին մատուցվեց անմիջական մթնոլորտում:

                               

Բրանչին հրավիրված հյուրերի մեծ մասը հայտնի ու սիրված մայրիկներ էին. հաղորդավարուհիներ, դերասանուհիներ, հասարակական ակտիվ գործունեություն ծավալող կանայք, որոնց հետ իրենց մասնագիտական խորհուրդներով կիսվեցին բժիշկ-մասնագետները, դե իսկ հովանավոր ընկերություններն էլ բոլոր ներկաներին գեղեցիկ նվերներ էին պատրաստել: Ի դեպ, բրանչին հովանավորների հատկացված գումարի մի մասը «Լինենք բարերար» ՀԿ-ի միջոցով ուղղվեց Ակունք գյուղում գազի պայթյունի հետևանքով տուժած ընտանիքին, որտեղ կա անչափահաս 3 երեխա,ընտանիքն այժմ բնակվում է ավտոտնակում, իսկ հայրը հիվանդության պատճառով չի աշխատում:

 

 

Բրանչին հրավիրված բժիշկ գաստրոէնտերոլոգ Շուշանիկ Միրիջանյանը օգտակար խորհուրդներ տվեց ճիշտ սնվելու, ստամոքսի հետ կապված հիվանդություններից խուսափելու, ժամանակին հետազոտվելու վերաբերյալ: Մանկական ատամնաբույժ Գոհար Անտոնյանը պատասխանեց երեխաների ատամների խնամքի վերաբերյալ հարցերին՝ նշելով, որ երեխաների ատամները պետք է սկսել խնամել առաջին իսկ ատամի դուրս գալուց:

Ընտանեկան բժիշկ, Life-med բժշկական կենտրոնի հիմնադիրՆաիրա Մելիքյանն էլ պատրաստակամություն հայտնեց բոլոր ներկաներին հյուրընկալել իր կենտրոն՝ անվճար հետազոտվելու, անհրաժեշտ խորհրդատվություն ստանալու նպատակով:

Հայաստանում առաջին ու միակ Diamond smile ատամների սպիտակեցման մասնագիտացված կենտրոնի հիմնադիր Տիգրան Օհանյանը ներկաներին պատմեց ատամների սպիտակեցման պրոցեսից՝ նշելով, որ այն արդյունավետ է, մատչելի ու անցավ: Վերջինս նաև բոլորին ատամների սպիտակեցման քարտեր նվիրեց:

Բրանչի հովանավորներից Alfa Pharm դեղատների ցանցի ներկայացուցիչները պատմեցին իրենց ընկերության վարած ճիշտ աշխատելաոճի մասին՝ փաստելով, որ դեղատների ցանցում ներկայացված են միայն բարձրորակ ապրանքատեսակներ: Ընկերության ներկայացուցիչները բոլոր ներկաներին պատրաստել էին նաև ֆրանսիական Avene ապրանքանիշից նվերներ, որը ներկայացված է դեղատների ցանցում:

Հայկական դեկորատիվ կոսմետիկա արտադրող Elyvncosmetics-ի հիմնադիր Էլենը ևս ներկայացրեց իր կոսմետիկ միջոցները և բոլորին նվերներ հանձնեց:

Հյուրերին նվերներ էին պատրաստել նաև առաջին հայկական բնական կոսմետիկա արտադրող, շատերի կողմից սիրված Nairian և TeaYan հատընտիր բուսական թեյերի

ընկերությունները:

     

Lilevents-ի թեմատիկ և ինֆորմատիվ բարեգործական բրանչը կարելի է ստացված համարել:

Հատուկ շնորհակալություն Theworkshop ապրանքանիշին, Paint Nail Studio-ին, «Սերգեյ Զվերև» գեղեցկության սրահինAleencolorlab-ին և Տիգրանուհի Քալաշյանին:

Facebook Comments