LE PETIT OLIVIER ՆՈՐ՝ ANTI POLLUTION ՇԱՐՔԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԲՐԱՆՉԸ ROOBY CAFE-ՈՒՄ

  • Home
  • BEAUTY
  • LE PETIT OLIVIER ՆՈՐ՝ ANTI POLLUTION ՇԱՐՔԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԲՐԱՆՉԸ ROOBY CAFE-ՈՒՄ

Օրերս Կասկադի ամենաոճային սրճարանում՝ ROOBY -ում,  տեղի ունեցավ գեղեցիկ բրանչ, որը նվիրված էր LE PETIT OLIVIER ֆրանսիական օրգանական խնամքի միջոցների ապրանքանիշի նոր՝ anti-pollution Range շարքին։ Այս շարքի հիմնական բաղադրիչներն են նուշի բողբոջների և մորինգայի էքստրակտները և այն հատուկ ստեղծված է, որպեսզի օգնի մաշկին վերականգնել իր բնական պաշտպանիչ ֆունկցիան շրջակա միջավայրի ախտոտվածությունից և պարգևի խոնավություն: Այս շարքը բաղկացած է 6 ապրանքից` լվացվելու կրեմ, սկրաբ, դիմակ, ցերեկային կրեմ-գել, աչքերի կրեմ-գել և սփրեյ: Նշենք նաև, որ այս շարքը ինովացիոն է մասս-մարկետում, այն առումով, որ մինչ այդ եղել են առանձին պրոդուկտներ այս խնդրի լուծման համար: Ներկաները հնարավորություն ստացան վայելելու գեղեցիկ հյուրասիրություն և բրենդի ներկայացուցիչների օգնությամբ մանրամասն ծանոթանալ LE PETIT OLIVIER-ի առանձնահատկություններին, բաղադրությանն ու նորույթներին։

Հիշեցնենք, որ LE PETIT OLIVIER ֆրանսիական ապրանքանիշը ներկայացված է Երևան մոլի առաջին հարկում։                                                                   

Facebook Comments