LE PETIT OLIVIER X LOVEA ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՆԻՇԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՖՈՏՈՇԱՐՔԸ CONGRESS ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ԼՈՂԱՎԱԶԱՆՈՒՄ

  • Home
  • BEAUTY
  • LE PETIT OLIVIER X LOVEA ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՆԻՇԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՖՈՏՈՇԱՐՔԸ CONGRESS ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ԼՈՂԱՎԱԶԱՆՈՒՄ

Օրերս CONGRESS հյուրանոցի լողավազանում ունեցանք յուրահատուկ ֆոտոշարք ֆրանսիական LE PETIT OLIVIER և LOVEA օրգանական խնամքի միջոցների հետ համատեղ, որոնք նախատեսված են դեմքի, մարմնի և վարսերի խնամքի համար: LE PETIT OLIVIER և LOVEA  ապրանքանիշերի տեսականին 90-ից 100 տոկոսով բաղկացած է բնական բաղադրիչներից, բոլոր միջոցները չեն պարունակում պարաբեններ, գունանյութեր, սիլիկոն: Թեստավորված են մաշկաբանների կողմից:

Տեսականու մեջ կարելի է գտնել Օրգանական հալվեի (Алоэ вера) յուղ, որը սերտիֆիկացված է Ecocert և CosmeBio ընկերությունների կողմից: Anti-Pollution Range շարքը, որի հիմնական բաղադրիչներն են նուշի բողբոջների և մորինգայի էքստրակտները, հատուկ ստեղծված է, որպեսզի օգնի մաշկին վերականգնել իր բնական պաշտպանիչ ֆունկցիան և խոնավության մակարդակը: Այս շարքը բաղկացած է 6 ապրանքից` լվացվելու կրեմ, սկրաբ, դիմակ, ցերեկային կրեմ-գել, աչքերի կրեմ-գել և սփրեյ: Նշենք նաև, որ այս շարքը ինովացիոն է մասս-մարկետում, այն առումով, որ մինչ այդ եղել են առանձին պրոդուկտներ այս խնդրի լուծման համար: Նաև անհրաժեշտ է առանձնացնել Le Petit Olivier-ի բնական օճառները և որպես նոու-հաու բնական շերտազատող օճառները, որոնք պարունակում են 98% բնական բաղադրիչներ և հրաշալի օգնական կհանդիսանան աղջիկների և կանանց համար` իրենց մաշկի խնամքի հարցում: Արտադրողը համադրել է կոսմետոլոգիայի ոլորտի նորագույն տեխնոլոգիաները օճառաեփության հնագույն ավանդույթների հետ, և արդյունքում ստացվել են այս հրաշալի օճառները: Տարբերակվում են ձիթապտղի կորիզների փոշու և կիտրոնի կեղևի քերուկի պարունակությամբ օճառներ:
Նրանք նրբորեն շերտազատում են մաշկը, ազատում մահացած բջիջները շերտից, խորապես մաքրում աղտոտվածությունից և փոշուց` չվնասելով մաշկի բնական պաշտպանիչ շերտը, ինչպես նաև խթանում են մաշկի արյան շրջանառությունը, արագացնում բջիջների աճը, սնուցում մաշկը օգտակար նյութերով:
Տուփը պարունակում է 2 հատ 100գր.-անոց օճառներ: Փաթեթավորված են կրաֆտ-թղթով, որը ներծծված է օճառների բույրերով, նաև շատ երկար պահպանում է այդ բույրերը:

Առանձնահատուկ ձևով պետք է խոսել արևապաշտպան միջոցների մասին, քանի որ այդ միջոցները պետք է օգտագործել ոչ միայն գարնանն ու ամռանը, այլ ամբողջ տարվա ընթացքում, քանի որ ուլտրամանուշակագույն ճառագայթները ազդում են մեր մաշկի վրա անկախ տարվա եղանակից:
Նշենք որ այդ ճառագայթները երեք տեսակ են լինում UVA, UVB և UVC:
UVC ճառագայթները չեն անցնում օզոնային շերտի միջով, ուստի վտանգավոր չեն մեր մաշկի համար:

UVA(A-Ageing-ծերացում) ճառագայթները հասնում են երկրի մակերևույթին կլոր տարին, անցնում են ամպերի, ապակու և էպիդերմիսի միջով, նրանք համարվում են ամենավտանգավորը, քանի որ բոլորովին անցավ ներթափանցում են մաշկի խոր շերտեր և հասնում դերմայի բջիջերին: Նրանք առաջացնում են ազատ ռադիկալների սինթեզ և ազդում հետևյալ կերպ
– ֆոտոծերացում, փոխում են էլաստինային և կոլագենային մանրաթելերի ուղղությունը, որի արդյունքում մաշկը կորցնում է էլաստիկությունը, առաջանում են կնճիներ,
– գերզգայնություն արևի նկատմամբ, այսպես կոչված արևային դերմատիտ(քոր, կարմրություն),
– պիգմենտացիայի խախտւմ, պիգմենտային բծերի առաջացում:

UVB(B-Burns-այրվածք) ճառագայթների միայն 5%-ն է հասնում երկրի մակերևույթին, բայց նրանց մեջ կա ավելի շատ էներգիա, նրանք անցնում են էպիդերմիսի միջով, մարդիկ ոչ միայն արևայրուք, այլ նաև այրվածքներ են ստանում, կարող են հանգեցնել ավելի լուրջ խնդիրների, ընդհուպ մինչև մաշկի քաղցկեղ:

Այսպիսով մեր մաշկը արևի վտանգավոր ճառագայթներից պաշտպանելու համար պետք է օգտագործենք SPF ֆիլտրով միջոցներ: Իսկ ի՞նչպես ընտրենք միջոց,որը համապատախանի հենց մեր մաշկին, և ի՞նչ է իրենից ներկայացնում այդ գործակիցը:

SPF-Sun Protection Factor- արևից պաշտպանության գործակից, իսկ թիվը ցույց է տալիս այն ժամանակահատվածը, որի ընթացքում դուք կարող եք մնալ արևի տակ առանց այրվելու: Այդ ժամանակահատվածը հաշվելու համար պետք է իմանաք, թե քանի րոպեի ընթացքում է ձեր մաշկը սկսում կարմրել արևի տակ: Ենթադրենք 10 ր-ում, այս դեպքում SPF30 գործակցով միջոց օգտագործելիս դուք կունենաք 300 ր(10×30=300) ժամանակ արևի տակ գտնվելու համար:

Lovea ապրանքանիշը ունի արևապաշտպան միջոցների ընդարձակ տեսականի` նախատեսված մեծահասակների և երեխաների համար:

Lovea ընկերության արևապաշտպան միջոցների հիմնական բաղադրիչը էկզոտիկ թաիթյան մոնոյի ծաղկի յուղն է:

Facebook Comments