Lilevents-ի բրանչը Montmartre restaurant&coctailbar-ում և հայտնի հյուրերը

  • Home
  • EAT and DRINK
  • Lilevents-ի բրանչը Montmartre restaurant&coctailbar-ում և հայտնի հյուրերը

Հունիսի 17-ին Montmartre restaurant&coctail bar-ում տեղի ունեցավ Լileventsի կազմակերպած հերթական բրանչը, որն այս անգամ նվիրված էր առողջությանն ու գեղեցկությանը:

Բրանչին հրավիրված հյուրերի թվում էին սիրված ու ճանաչված դերասանուհիներ, հաղորդավարուհիներ, երգչուհիներ: Health&beauty խորագրով բրանչն ինֆորմացիոն բնույթի էր. առողջության մասով ելույթ ունեցան իրենց ոլորտում գիտակ և առաջատար բժիշկ-մասնագետները, իսկ գեղեցկության մասով իրենց ընկերություններն ու ծառայությունները ներկայացրին Global beautyScrubella, BrowBar Armenia ընկերությունները:

Միջոցառման քաղցր ու համեղ հյուրասիրությունն այս անգամ վստահվել էր GH cakes ընկերությանը:

 

Առողջությունն ու գեղեցկությունը կնոջ ինքնավստահության գրավականներից են,-վստահեցնում են բրանչի կազմակերպիչներ Լիլիթ և Լուսինե Հովհաննիսյանները:

 Կանացի գինեկոլոգիական խնդիրների մասին բրանչի մասնակիցներին պատմեց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գինեկոլոգ-վիրաբույժ, «Ավանտա» էսթետիկ բժշկության կենտրոնի էսթետիկ գինելոկոգ Զարուհի Գրիգորյանը (https://www.instagram.com/dr.zaruhi_grigoryan/), ով նշեց, որ անկախ ախտորոշումից, կինը տարվա մեջ գոնե երկու անգամ պետք է հետազոտվի: 

Էնդոկրինոլոգ-սննդաբան Հասմիկ Աբովյանը (https://www.facebook.com/hasmik.abovyan.94), ով աշխատում է «Դա Վինչի Կլինիկ» պլաստիկ վիրաբուժության և էսթետիկ բժշկության կլինիկայում և «Ֆենիքս-Մեդ» բժշկական կենտրոնում, բրանչի հյուրերին օգտակար խորհուրդներ տվեց առողջ և ճիշտ սննդակարգի վերաբերյալ:

Կնոջ գրավչության ամենակարևոր մասնիկը գեղեցիկ ժպիտն է, ուստի օրթոդոնտիստ-ստոմատոլոգ, «Aleksanyan Orthodontics» բրենդի հիմնադիր Հայկուշ Ալեքսանյանը (https://www.facebook.com/doctor.aleksanyan/

https://instagram.com/aleksanyan_orthodontics?igshid=vl7ehcy9mguu) բրանչի մասնակիցների հետ կիսվեց գեղեցիկ և առողջ ատամնաշար ունենալու մասին իր մասնագիտական խորհուրդներով :

Առողջ ու խնամված մաշկ ունենալու գաղտնիքները ներկաներին բացահայտեց Կոսմետոլոգիայի և պլաստիկ վիրաբուժության կենտրոնի մաշկաբան-կոսմետոլոգ Օվսաննա Օհանյանը (https://www.facebook.com/osan.ohanyan):

Իրենց խնամքը կարևորող կանանց և աղջիկների կողմից սիրված վայրերից մեկի՝ Brow-bar Armenia-ի տնօրեն Լուսինե Բազիկյանը հյուրերին պատմեց իրենց սրահում մատուցվող ծառայությունների մասին, ինչպես նաև ուրախացրեց անվճար սպասարկվելու նվեր-քարտերով:

Հայկական արտադրության Scrubella դեմքի և մարմնի խնամքի բնական միջոցների հիմնադիր Հասմիկ Գևորգյանն էլ իր հերթին փակ միջոցառման հյուրերի համար նվերներ էր պատրաստել: Ի դեպ, հյուրերից շատերը, ովքեր արդեն հասցրել են օգտագործել Scrubella-ի միջոցները, իրենց գոհունակությունը հայտնեցին ընկերության խնամքի միջոցների վերաբերյալ:

Երկար տարիներ Հայաստանում գործունեություն ծավալող վարսահարդարման պարագաների մասնագիտացված  Global beauty խանութ-սրահների ցանցի ներկայացուցիչ Անիկո Պալյանը պատմեց խանութ-սրահում ներկայացված տեսականու մասին, ինչպես նաև հյուրերին ուրախացրեց խանութ-սրահի կողմից պատրաստած նվերներով:

 

Lilevents-ի կազմակերպած բրանչը կարելի է ստացված համարել. ընկերության հիմնադիրներն արդեն պատրաստվում են իրենց նոր՝ ինֆորմացիոն և թեմատիկ հերթական բրանչին:

Հատուկ շնորհակալություն We Make խանութ-սրահին ևOgano ապրանքանիշին, AleenColorLab-ին(https://www.instagram.com/aleencolorlab/) և Էլյա Մանասարյանին (https://www.instagram.com/makeup_elya_manasaryan/:

Մեզ հետ կարող եք կապ հաստատել՝ զանգահարելով (091)198508 հեռախոսահամարին կամ այցելելով ֆեյսբուքյան հետևյալ էջ https://www.facebook.com/lillifestyle/:

Ներկայացնում ենք Health&beauty բրանչից լուսանկարներ.

Facebook Comments