LIVING’S ԿԱՀՈՒՅՔԻ ՍՐԱՀԻ ՓԱԿ ՇՆՈՐՀԱՆԴԵՍՆ ՈՒ ՀԱՏՈՒԿ ՀՅՈՒՐԵՐԸ

  • Home
  • FASHION
  • LIVING’S ԿԱՀՈՒՅՔԻ ՍՐԱՀԻ ՓԱԿ ՇՆՈՐՀԱՆԴԵՍՆ ՈՒ ՀԱՏՈՒԿ ՀՅՈՒՐԵՐԸ

Հունիսի 5-ին Սայաթ-Նովա 40 հասցեում գործող LIVING’S կահույքի սրահը, որը 2017 թվականից Հայաստանում պաշտոնապես ներկայացնում է մի շարք հանրաճանաչ ապրանքանիշեր, կազմակերպել էր փակ շնորհանդես, որի ընթացքում հատուկ հյուրերին ներկայացվեցին վերոնշյալ ապրանքանիշերի կահույք, ինտերյեր-աքսեսուարներ, ձեռագործ և յուրահատուկ նվերների տարբերակներ։ LIVING’S-ը հայաստանյան գնորդին է ներկայանում ամերիկյան «Caracole», «EGO», «A.R.T. Furniture», «Lightman», «Janssen Sofa», հոլանդական «EICHHOLTZ» և իսպանական «coleccion ALEXANDRA» և «Hurtado» լյուքս դասի ապրանքանիշերը:

 

   

 

Տվյալ միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան էին ժամանել հատուկ հյուրեր, ովքեր վերոնշյալ ապրանքանիշերը ներկայացրեցին և պատմեցին ներկաներին LIVING’S-ի հետ համագործակցության մասին։ Հատուկ հյուրերի շարքում էին Caracole ապրանքանիշի միջազգային վաճառքների գծով փոխնախագահ Ֆիլիպ Պֆայֆերը, ապրանքանիշի բրենդ-ամբասադոր Ազել Տուրսինբեկովան և  Hurtado ապրանքանիշի վաճառքի գծով տնօրեն Իրինա Կարդիմոնը։ Նշենք նաև, որ արվեստի հասնող նրբաճաշակ կահույքի նմուշների կողքին LIVING’S-ում ներկայացված էին նաև հայկական ժամանակակից արվեստի գործեր “Գալա Արտ” պատկերասրահից, ինչպես նաև հայկական արտադրության անկողնային պարագաների Fleur de lis  ապրանքանիշի տեսականին։ Ներկաներին ներկայացվեց նոր տեսականիով հագեցած սրահի երկրորդ հարկը։ Երեկոյի երաժշտական մասն ապահովեց հայտնի և սիրված DJ Smoke-ը, իսկ հյուրասիրությունն ապահովել էր Panatsea Cafe & Restaurant-ի թիմը։

                                   

   

 

 

Facebook Comments