«ԿՐԿԻՆ ՅՈԹԵՐՈՐԴ ԵՐԿԻՆՔՈՒՄ» ` ՄԵՐԻ ՍԱՐԻԿՅԱՆԻ ՍԵՄԻՆԱՐԸ ԵՎ ԱՍՏՂԱՅԻՆ ՀՅՈՒՐԵՐԸ

  • Home
  • FASHION
  • «ԿՐԿԻՆ ՅՈԹԵՐՈՐԴ ԵՐԿԻՆՔՈՒՄ» ` ՄԵՐԻ ՍԱՐԻԿՅԱՆԻ ՍԵՄԻՆԱՐԸ ԵՎ ԱՍՏՂԱՅԻՆ ՀՅՈՒՐԵՐԸ

Հայտնի «Մայրիկի օրագիրը» գրքի և Emily and mommy բլոգի հեղինակ մայրիկ-բլոգեր Մերի Սարիկյանը, ով բնակվում է իր գեղեցիկ ընտանիքի հետ Գերմանիայում, օրերս Իբիս հյուրանոցում կազմակերպել էր սեմինար-հանդիպում, որը կրում էր «ԿՐԿԻՆ ՅՈԹԵՐՈՐԴ ԵՐԿԻՆՔՈՒՄ» խորագիրը։ Սեմինարի ընթացքում մայրիկներին Մերին ներկայացրեց, թե որքան կարևոր է լինել ներդաշնակ ընտանիքում, լինել ներդաշնակ ինքդ քեզ հետ երեխայի ծնունդից հետո… Ինչպես Մերին է ասում , սեմինարի նպատակն էր կանանց բացատրել ու օգնել լուծել անհասկանալի խնդիրները կյանքում, վերանայել իրենց սեփական եսն ու ստանալ մի շարք հարցերի պատասխաններ։ Մայրիկները ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները. ինչպե՞ս երեխայի լույս աշխարհ գալուց հետո հաղթահարել զույգերի միջև առաջացած խնդիրները, բաժանել նոր պարտականությունները, դառնալ ընտանիք, բայց շարունակել մնալ կին և ամուսին, պահպանել, ծաղկեցնել սերը և այլն: Սեմինար-հանդիպման ընթացքում ներկաներին սպասվում էր անակնկալ-նվերներ, հատուկ հյուրեր, հյուրասիրություն:

«Կրկին յոթերորդ երկնքում» խորագրով սեմինար-հանդիպման մասնակիցներին սպասվում էին նաև անակնկալ նվերներ, որոնք պատրաստել էին հովանավորները՝ Mama Panda հայկական տեքստիլի ապրանքանիշը, Happy Kids նորածինների պարագաների խանութ սրահը, Switzerland tour Armenia-ն, «Play Room» մանկական ժամանցի կենտրոնը, «Minihome by mankan», «Maya online-shop» խանութ-սրաները, «Baby Spa»-ն,«Baby_town_USA» խանութ-սրահը, «Younique Beauty Bar»-ը, « Arpi-make-up-academy»-ն, «White-stone-design»-ը, «Femfatal» և «Facial-treatments-Yerevan» խանութ-սրահները: Միջոցառման հեքիաթային, «կրկին յոթերորդ երկինք» տեղափոխող ձևավորումն ապահովել էր Vivi Party planner-ը, իսկ միջոցառման քաղցր մասը ապահովել էր «Sas sweet»-ի անչափ գեղեցիկ և համեղ տորթը: Նշենք, որ «Կրկին յոթերորդ երկինք» սեմինարի տոմսերից գոյացած հասույթն ուղղվելու է «Focus on children now» բարեգործական հիմնադրամի ծրագրին, որով օգնություն է հատկացվելու Տավուշի մարզի Կոթի գյուղի մանկապարտեզին:

 

Facebook Comments