Brunch by LILEVENTS in YARD restaurant

Մայիսի 26-ին մայրաքաղաքի կենտրոնում գտնվող գողտրիկ ու հյուրընկալ անկյուններից մեկում՝ «Յարդ» սրճարանում, տեղի ունեցավ Lilevents-ի կազմակերպած հերթական բրանչը, որն այս անգամ նվիրված էր նորաձևությանն ու գեղեցկությանը: Քույրեր Լիլիթ և Լուսինե Հովհաննիսյաններն այս անգամ իրենց կազմակերպած բրանչին հյուրընկալել էին ոճային, խնամված ու կանացի հայտնիների, որոնց թվում էին դերասանուհիներ, հաղորդավարուհիներ, երգչուհիներ, բլոգերներ և գեղեցկության ոլորտի հայտնի մասնագետներ: Գեղեցկությանն ու նորաձևությանը նվիրված կիրակնօրյա ցերեկույթին հյուրերը վայելեցին «Յարդ» սրճարանի և Ani_Jelly_Art-ի համեղ հյուրասիրությունը, անմիջական մթնոլորտում զրուցեցին գեղեցկությունից, նորաձևությունից, դե իսկ միջոցառման հովանավորներն էլ իրենց հերթին ներկայացրին իրենց ապրանքանիշերն ու նվերներ մատուցեցին: Դիզայներ Մարիամ Մնացականյանը, ով վերջերս է հիմնել Պարոնյան 2 հասցեում գտնվող իր նորաձևության կենտրոնը, (Mariam Mnatsakanyan-Fashion Studio), բրանչի հյուրերին ներկայացրեց իր հավաքածուն, պատմեց այս տարվա թրենդների մասին: WhiteStone Design-ի թրենդային աքսեսուարներն անտարբեր չթողեցին նաև բրանչի հյուրերին, որոնցից շատերը հենց տեղում սիրով սկսեցին կրել իրենց նվերը: Դիզայներ Ջենիֆերը, ով ներկայացնում է Liliijey ապրանքանիշը (ներկայացված է We Make showroom-ում), ներկայացրեց իր ձեռագործ լողազգեստները, որոնք իրենց ինքնատիպության շնորհիվ արդեն հասցրել են սիրվել շատերի կողմից: Գեղեցկության մասով բրանչը վստահվել էր հայկական առաջին բնական կոսմետիկան արտադրող «Նաիրիան» ընկերությանը, որի հիմնադիր տնօրեն Անահիտ Մարկոսյանը մաշկի խնամքի հետ կապված կիսվեց օգտակար խորհուրդներով, ինչպես նաև ներկաներին ուրախացրեց իր նվերներով: «Մեդեսթ» էսթետիկ բժշկության և ժամանակակից կոսմետոլոգիայի կենտրոնի գլխավոր բժիշկ Մարինա Շիշմանյանը պատմեց կենտրոնում մատուցվող ծառայությունների մասին : Ի դեպ բրանչի հյուրերից շատերն այս կենտրոնի հաճախորդրներից են: Դե իսկ հոգու ներդաշնակությունն ապահովող «Shatki yoga center»-ի հիմնադիր Լիլիթը խոսեց մեր կյանքում յոգայի կարևորության մասին (Մաշտոցի 54):
Facebook Comments