“Stylish & Beautiful Motherhood” սեմինարը Cityzen-ում

  • Home
  • BEAUTY
  • “Stylish & Beautiful Motherhood” սեմինարը Cityzen-ում

Մայիսի 17-ին Cityzen մանկական քաղաքի կոնֆերանս-սրահում տեղի ունեցավ իմ և YanProject-ի առաջին համատեղ սեմինարը, որը նվիրված էր հետծննդաբերական շրջանում մայրիկի խնամքին, դիմահարդարմանն ու վարսահարդարմանը, ինչպես նաև հարմարավետ ու ոճային հագուստի ընտրությանը։ Սեմինարի ընթացքում ելույթ ունեցան  TOMA beauty salon-ի հատուկ հրավիրված մասնագետները, ովքեր նաև ցուցադրեցին արագ պատրաստվելու մի քանի դյուրին տարբերակ։  Միջոցառումն ընթացավ գեղեցիկ մթնոլորտում, իսկ հայտնի մայրիկների ներկայությունն ու խորհուրդները օգնեցին մասնակիցներին հեռանալ սեմինարից օգտակար և կիրառելի խորհուրդներով զինված։ Միջոցառման երեք հովանավորները՝ ԲՆԱՏՈՒՐ հայկական ապրանքանիշը, GLOBAL BEAUTY խանութների ցանցը և ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՆ պատրաստել էին գեղեցիկ նվերներ բոլոր ներկաների համար։ Նորաձևության հատվածում ներկայացվեցին հայ դիզայներների աշխատանքներ Թերեզա Ղարաբաղցյանի և Mashroom Multibrand ցուցասրահներից:                                                           

Facebook Comments