«Բարև մայրիկ»-ի և Lilevents-ի գեղեցիկ բրանչը Panatsea café&restaurant-ում

  • Home
  • EAT and DRINK
  • «Բարև մայրիկ»-ի և Lilevents-ի գեղեցիկ բրանչը Panatsea café&restaurant-ում

Ապրիլի 27-ին մեր ամենասիրած սրճարաններից մեկում՝ Panatsea café&restaurant-ում  «Բարև մայրիկ»-ը և Lilevents-ը գեղեցիկ բրանչ էին կազմակերպել: Այս անգամ միջոցառման թեման մայրիկների և խնամքն էր, դե իսկ հյուրերի թվում էին ճանաչված նորաթուխ ու ստաժավոր մայրիկներ, հայտնի բլոգերներ, կանացի և մանկան խնամքի հետ անմիջական կապ ունեցող ընկերությունների ներկայացուցիչներ:

Համեղ հյուրասիրության մասնիկն էր կազմում Parizyan’s jelly ընկերությունը:

Բացի համեղ հյուրասիրությունից, կանացի ջերմ զրույցներից, հյուրերին սպասվում էին նվերներ:

Հայտնի մայրիկները միշտ պետք է խնամված լինեն, ուստի նորաբաց Paint Nail Studio-ն հյուրերին պատրաստել էր նվեր-քարտեր: Ի դեպ, մատնահարդարման այս սրահը մայրիկների համար իդեալական վայր է, քանի որ այստեղ կա նաև մանկական սրահ:

Շատերին հայտնի Make up Atelier ընկերությունը միջոցառման հյուրերին պրոֆեսիոնալ դիմահարդարման պարագաներից օգտվելու համար զեղչի քարտեր նվիրեց:

Մանկական ապրանքներ ներկայացնող HIPP Armenia ընկերությունը հայտնի մայրիկներին նվիրեց երեխաների խնամքի որակյալ պարագաներ:

Շատ մայրիկների կողմից սիրված ճապոնական տակդիրներ ներկայացնող Marries Armenia ընկերությունն էլ, որը ևս բրանչի հովանավորներից էր, մայրիկներին նվերներ էր պատրաստել:

Fol Pharm ընկերությունը, որը Հայաստանում ներկայացնում է Le Petit Olivier  և Lovea ֆրանսիական խնամքի բնական միջոցները բրանչի մասնակիցներին ևս գեղեցիկ նվերներ էր պատրաստել: Դե իսկ մայրաքաղաքի սիրված և ճանաչված կանացի ֆիթնես-ակումբներից մեկը՝ InShape-ը ներկաներին ուրախացրեց իր նվեր-քարտերով:

Տրամադրությունը փոխանցվում է բրանչի լուսանկարներից. վայելե՛ք:

 

 

 

 

 

Facebook Comments