NAIRIAN-ի նոր՝ վայրի մասուրի կորիզայուղով ցերեկային շիճուկի փակ շնորհանդեսը

  • Home
  • BEAUTY
  • NAIRIAN-ի նոր՝ վայրի մասուրի կորիզայուղով ցերեկային շիճուկի փակ շնորհանդեսը

Երեկ հրավիրված էինք անչափ գեղեցիկ ցերեկույթի, որն իր հյուրերի և գործընկերների համար կազմակերպել էր հայկական արտադրության բնական կոսմետիկ միջոցներ առաջարկող հայտնի NAIRIAN ընկերությունը: Առիթը ավելի քան հետաքրքիր էր յուրաքանչյուրիս համար, քանի որ ներկաներին առաջին անգամ ներկայացվեց ապրանքանիշի նոր՝ ցերեկային շիճուկ վայրի մասուրի կորիզայուղով: Այն  NAIRIAN-ի առաջին յուղային շիճուկն է, որն ունի օգտագործման շատ լայն սպեկտր: Այն կարող են օգտագործել թե՛ չոր, թե՛ նորմալ և թե՛ յուղոտ մաշկ ունեցող կանայք  և աղջիկները: NAIRIAN-ի ուսումնասիրությունները և հետազոտությունները ցույց են տվել, որ մասուրի յուղը ունի մի շարք օգտակար և մաշկի որակը լավացնող, ինչպես նաև հակատարիքային հատկություններ:  Եվ չնայած, որ շիճուկի տուփի վրա գրված է Anti-Age, այն կարելի է կիրառել երիտասարդ տարիքից ծերության առաջին նշանները, մանր կնճիռները, սպիերի և ակնեի հետքերը և անցանկալի պեգմենտները վերացնելու նպատակով: Հենց տեղում մեզ ներկայացվեց շիճուկի օգտագործման 4 տարբերակ: Այն իր մեջ պարունակում է օգտակար վիտամինների մի ամբողջ բույլ. A, E, Omega 6, 9, collagen, elasten և մի շարք այլ օգտակար բաղադրիչներ, որոնք այս շիճուկը դարձնում են անփոխարինելի յուրաքանչյուր կնոջ համար: Իսկ մասուրի թեյի պարբերաբար օգտագործումը նաև կօգնի օրգանիզմին լրացնել վիտամին C-ի պաշարներով, ինչի արդյունքում շիճուկն ու թեյը “կաշխատեն” միասին և ձեր մաշկին առողջ, խնամված ու շողացող տեսք կհաղորդեն inside and out, ինչպես ասում են:

 

                                        

       

Facebook Comments