Մասնագիտացված beauty և fashion մարքեթինգ՝ “BeautySMM” թիմի կողմից

  • Home
  • BEAUTY
  • Մասնագիտացված beauty և fashion մարքեթինգ՝ “BeautySMM” թիմի կողմից

Գաղտնիք չէ, որ այսօր յուրաքանչյուր բիզնեսի առաջխաղացման ամենակարճ ճանապարհը սոց-ցանցերում որակյալ կոնտենտ և պրոֆեսիոնալ մարքեթինգային ստրատեգիա մշակելն է:

«Արդեն երեք տարի է, ինչ գոյություն ունի Wnews.am կայքը, այս տարիների ընթացքում համագործակցել եմ տասնյակ ընկերությունների հետ, ովքեր աշխատում են գեղեցկության և նորաձևության ոլորտում: Այդ աշխատանքի արդյունքում պարզ դարձավ, որ այս բավական պահանջված ու հեռանկարային ոլորտն ունի մասնագիտական աջակցության կարիք: Շատ հաճախ իսկապես տաղանդավոր դիզայներները չեն կարողանում սեփական աշխատանքները ճիշտ ներկայացնել համացանցում կամ ապրանքանիշերի էջերը վարում են ոչ պրոֆեսիոնալ մասնագետների կողմից, “էստի համեցեք” տարբերակով և տուժում է տվյալ ապրանքանիշի վարկանիշը: Եվ հակառակը , ընկերությունները , ովքեր բավականին լուրջ են վերաբերում մարքեթինգին, ՍՄՄ ծառայություններին լուրջ արդյունք են գրանցում»,-ասում է Wnews.am-ի հիմնադիր Գայանե Շահինյանը:

Այս ամենը հաշվի առնելով՝ ստեղծվել է BeautySMM թիմը, որի նպաատակը նորաձևության և գեղեցկության ոլորտում մասնագիտացված մարքեթինգային, ՍՄՄ ծառայություններ առաջարկելն է:

«Մեր գլխավոր նպատակը բյութի և ֆեշիոն ոլորտում բիզենս անող ընկերություններին, անհատներին օգնելն է: Ես մասնագիտական կրթություն եմ ստացել ԱՄՆ-ում, գիտեմ, թե որքան է այնտեղ կարևորվում սոց-ցանցերում բրենդի մարքեթինգը, մարդու անձնական մարքեթինգը և ուզում եմ այդ մշակույթը բերել Հայաստան: Մեր թիմում ներգրավված են փորձառում SMM մասնագետներ, գրագետ քոփիրայթերներ, պրոֆեսիոնալ մարքեթոլոգներ, բրենդ մենեջերներ, լուսնկարիչներ, թարգեթոլոգներ և որ, ամենակարևորն է նրանք մասնագիտացված են հենց բյութի և ֆեշիոն ոլորտներում»,-նշում է BeautySMM -ի հիմնադիր Դայանան:

«Երբ Դայանայի հետ առաջին անգամ զրուցեցինք, հասկացա, որ իսկապես պրոֆեսիոնալ թիմ է աշխատում և եթե ինքս ունենայի բիզնես այս ոլորտներում, միանշանակ  կվստահեի նրանց: BeautySMM -ն առաջարկում է ամենտարբեր փաթեթներ, յուրաքանչյուր բրենդի համար մշակվում է ունիկալ կոնտենտ՝ ըստ նրա ոճի, նպատակի, լսարանի: Որքանով ես տեղյակ եմ BeautySmm -ը առաջինն է այս ֆորմատով Հայաստանում, բայց դա ամենակարևորը չէ, կարևորը արդյունքն է և այն, որ, որ ամեն ինչ ոչ թե սիրողական մակարդակով է արվելու, այլէ պրոֆեսիրնալ»,-նշում է Գայանե Շահինյանը:

«Մեր յուրաքանչյուր մասնագետ աշխատում է առավելագույնը 2 բրենդի հետ, որպեսզի կարողանա մաքսմիալ շատ ժամանակ տրամադրի, ուսումնասիրություններ կատարի կոնկրետ բրենդի համար: Մենք  ստեղծելու ենք ունիկալ կոնտեnտ, պրոդյուսինգ ենք անելու ֆոտոշարքեր,  աշխատելու ենք լավագույն բլոգերների հետ: Զբաղվելու ենք բրենդինգով, որը ներառում է լոգոյի,  կարգախոսի, սիմվոլների և դրանց դիզայնի մշակում, թիրախային լսարանի ներգրավում, արդյունքում՝ ապրանքանիշի  եկամուտների մեծացում և շուկայում  մրցակցային և տարբերվող դառնալ»,-ասում է Դայանան:

«Եթե խոսենք գների մասին, ապա Դայանայի հետ փորձել ենք հարմարեցնել Հայաստանի շուկային: Բնականաբար, երբ մենք խոսում էին ամերիկյան գների մասին, հասկանում էինք, որ  մեզ մոտ այդ թվերը մրցակցային չեն լինի»;

Ի դեպ՝ այն ընկերությունների համար, որվքեր առաջինը մեզ կվստահեն իրենց ապրանքանիշի առաջխաղացումը,  մենք ունենք շատ լուրջ զեղջեր, որոնք ընթացքում չեն փոփոխվի:

 

BeautySMM-ի հետ համագործակցելու համար.

Հեռախոսահամար. 096770060

email:  beautyfashionsmm@gmail.com

Facebook Comments