Pajama party in Ligne Roset for single ladies, կամ Ինչպե՞ս նշել Վալենտինը, եթե միայնակ ես

  • Home
  • FASHION
  • Pajama party in Ligne Roset for single ladies, կամ Ինչպե՞ս նշել Վալենտինը, եթե միայնակ ես

Ի՞նչ անել, եթե այս տարի այս կամ այն պատճառով միայնակ ես լինելու Սբ․ Վալենտինի տոնին․․․ Տխրել միայնության մեջ տանը փակվա՞ծ, թե՞ վայելել ժամանցը սիրելի ընկերուհիներով շրջապատված, հարմարավետ տնային հագուստով, կամ պիժամայով, մի բաժակ սառը շամպայնը ձեռքիդ՝ խմելով այն անհաջողակների կենացը, ովքեր այս տարի կորցրել են շանսը այս ռոմանտիկ օրը քեզ նման գեղեցկուհու կողքին անցկացնելու։ Լավ գաղափար է, չէ՞։ Համաձայնիր, որ հենց այդպես էլ նշել ես Վալենտինը ամեն տարի, երբ կողակից չես ունեցել․․․

Իմանալով դա՝ մենք որոշեցինք առաջարկել քեզ վերհիշել ազատ, անկախ ու ոչ պակաս երջանիկ վալենտինյան օրերը՝ դիտելով մեր ֆոտոպատմությունը (քաղաքի ամենաոճային աղջիկների մասնակցությամբ) նկարահանված Ligne Roset խանութ սրահում։ Այստեղ ներկայացված կահույքը, անկողնային պարագաներն ու դեկորները պատրաստված են բարձրակարգ նյութերից Ֆրանսիայում։ Ligne Roset ապրանքանիշը ստեղծվել է հեռավոր 1860 թվականին և այսօր աշխատում է հարյուրավոր հանճարեղ դիզայներների հետ, ովքեր ստեղծում են ապրանքանիշի մոդեռն ոճին համապատասխան դիզայներական կահույքի գլուխգործոցներ։ Խանութ սրահը գործում է Հյուսիսային պողոտա 11 հասցեով և պատրաստ է ջերմ մթնոլորտում հյուրընկալել կահույքի յուրահատուկ նմուշների սիրահարներին՝ առաջարկելով նրանց ինչպես առկա տեսականի, այնպես էլ եզակի տեսականու առաքում պատվերով։

Եվ, իհարկե, մեր պիժամա-փարթին հնարավոր չէր լինի իրականացնել առանց SNURK հոլանդական ապրանքանիշի էկո-բամբակից պատրաստված տնային հագուստից, որը ներկայացված է 11 տարեկանից սկսված չափսերով։ Հարմավետություն, բարձրակարգ որակ և, ինչն ամենակարևորն է, օրիգինալ դիզայնը ճանաչելի են դարձնում SNURK հոլանդական ապրանքանիշի նմուշներն ու օգնում կոմֆորտի զգացում ստեղծել ողջ օրվա ընթացքում։

           

                       

Facebook Comments