Երևանում Սիրո տոները անցկացնելու 4 տարբերակ․ ի՞նչ նվիրել սիրելիին, որտե՞ղ և ինչպե՞ս նշել #խորհուրդմաշրումից

  • Home
  • EAT and DRINK
  • Երևանում Սիրո տոները անցկացնելու 4 տարբերակ․ ի՞նչ նվիրել սիրելիին, որտե՞ղ և ինչպե՞ս նշել #խորհուրդմաշրումից

1․ Գեղեցկանալ սիրելիիդ համար Haze-ում և միասին կոկտեյլներ պատրաստել հենց տեղում։

Haze-ը Երևանի ամենայուրօրինակ կոնցեպտուալ գեղեցկության սրահներից մեկն է, որտեղ այցելելով՝ ընդգծում ես յուրահատուկ ոճդ և դառնում էլ ավելի գեղեցիկ։ Այստեղ կարող ես գալ դիմահարդարման, մատնահարդարման և վարսահարդարման, իսկ պատրաստվելուց հետո, երբ ՆԱ գա քո ետևից, կարող ես պատրաստել համեղ կոկտեյլ ՆՐԱ համար և վայելել այն սիրելիիդ ընկերակցությամբ։

EvocaBank-ի նվեր-քարտերի շնորհիվ նվիրում ես իսկապես ցանկալի և բաղձալի նվերներ․ այս կախարդական քարտով կարելի է գնումներ կատարել Dalma Garden Mall-ի բոլոր խանութ-սրահներում։

Իսկ Light Affect հայկական ապրանքանիշի անչափ ոճային հագուստը կարող է կատարյալ նվեր լինել և օգնել ընդգծել ձեր զույգի յուրահատկությունը։

             

2․ Հիշեցնել սիրելիիդ առաջին ժամադրությունների մասին նոր՝ վերանորոգված Square One-ում։

Վալենտինի ռոմանտիկ օրն այստեղ իսկական հեքիաթի է վերածվելու․ կենդանի երաժշտություն, խաղ-ծրագիր և քաղաքի ամենահամեղ մենյուներից մեկը։
Դե իսկ Single-ների համար լինելու է խաղ-կենդանի չատ, որտեղ կարող եք ուղղել ձեր սիրային խոստովանությունը նախընտրելի անծանոթին:
Այդ օրը կբացվենք Square One-ում նախապես հավաքված սիրային նամակներով լի արկղը և նամակները կփոխանցվեն հասցեատերերին:
Միայն մնում է այցելել փետրվարի 14-ին, ժամը 20:00-ին Աբովյան 1/3

Հիշեցնենք, որ հունվարի 13-ից մինչև մարտի 3-ը ընկած ժամանակահատվածում 5000 դր և ավել հաշիվ ունենալու դեպքում` Square One-ում տրամադրում են խաղարկության կտրոն և հավաքում դրանք: Իսկ Սքուեր Ուան մրցանակներն են՝
1. Ուղևորություն դեպի Փարիզ 2 անձի համար, հովանավորը՝ Air France
2. Multi Wellness Center-ի 1 տարվա անդամակցություն
3. Երեքօրյա հանգիստ Թուֆենկյան Ավան Ձորագետ հյուրանոցում (Tufenkian Heritage Hotels) և ռաֆտինգի տոմսեր 2 անձի համար` rafting.am Armenia-ից:

Ձեր սիրելի սեղանները կարող եք նախապես ամրագրել (+374 94) 530 414 հեռախոսահամարով։

Սեղանի զարդարանքը մշտապես վստահում ենք Amore di Fiori-ն, որը առաջարկում է նաև գեղեցիկ և յուրօրինակ ծաղկեփնջերի լայն տեսականի։

Այս տոնն այն եզակի առիթներից է տարվա ընթացքում, որին ցանկանում ես նշել, թե որքան թանկ է սիրելիդ քեզ համար․ անել դա հեշտ է Garnet Art Jewellery-ի օգնությամբ, որտեղ կարող եք գտնել ոսկյա զարդերի շքեղ և չկրկնվող տեսականի։

Nelly Serobyan-ի զգեստներն ունեն յուրահատուկ հատկություն․ նրանք մինիմալիստական են, բայց և անչափ կանացի և այնքան տարբերվող, որ ձեզ վրա կլինեն բոլորի հայացքները։

                                  

3․ Զգալ ձեզ teenager-ներ Cinnabon-ում։

#CinnaSweetValentine-ը այն զույգերի համար է, ովքեր ուզում են տարբերվող Վալենտին նշել։ Այստեղ, վճարելով 5000 դրամ, կարող ես պատրաստել սիրելիիդ հետ սինաբոն սեփական ձեռքերով և պատրաստ լինելուն պես փորձել այն, կամ վերցնել քեզ հետ․․․ Երեկոյի ընթացքում կենդանի կատարմամբ կհնչեն մելոմանների շրջանում հայտնի և սիրված երգիչ Սևակի կատարումները։ Այստեղ սպասվում է նաև հատուկ խաղ-մրցույթ, որի հաղթող զույգերը կստանան ՍԻՆԵՓԵՔԵՐ։

Միայն մնում է այցելել փետրվարի 14-ին, ժամը 18:00-20:00 Հյուսիսային պող., 10/3

Որպես նվեր, ինչպես պատանեկության տարիներին էր, կարող եք ընտրել փուչիկները․ չէ՞ որ հենց փուչիկներն են Վալենտինի տոնի կարևորագույն ատրիբուտն ու խորհրդանիշներից մեկը։ Իսկ եթե փուչիկներ, ապա Cheers Balloons։

                                           

4․ Վերցնել ձեզ հետ սուրճ և համեղ քաղցրավենիք Garun-ից

Ժամադրությունները լինում են տարբեր, և դրանով են հենց հետաքրքրանում հարաբերությունները․ Garun սրճարանը պատրաստել է գեղեցիկ երեկո փետրվարի 14-ին, որի ընթացքում կարող եք վայելել համեղ և սննդարար աղցան, մսային ուտեստ (և հատուկ առաջարկ նրանց համար, ովքեր միս չեն ուտում), քաղցրավենիք և 2 բաժակ գինի ընդամենը 10․900 դրամով, և այս ամենն, իհարկե, կենդանի երաժշտության և ռոմանտիկ միջավայրի ներքո։ Բայց եթե դուք, ինչպես որ մենք, շտապում եք հասնել ձեր սիրո պտուղներին :D :D :D կարող եք համեղ սուրճը վայելել մեքենայում քիչ կալորիականությամբ, բայց ուղղակի անմոռանալի համով թխվածքներով և որքան հնարավոր է շուտ Garun վերադառնալու ցանկությամբ, չէ՞ որ ռոմանտիկ մթնոլորտ այստեղ շուրջ տարի է։

          

 

 

 

 

 

Facebook Comments