Պանացեա սրճարան-ռեստորանում տեղի ունեցավ սննդաբան Լիդիա Այվազյանի բրանչը

  • Home
  • EAT and DRINK
  • Պանացեա սրճարան-ռեստորանում տեղի ունեցավ սննդաբան Լիդիա Այվազյանի բրանչը

Երեկ Պանացեա սրճարան-ռեստորանում տեղի ունեցավ սննդաբան Լիդիա Այվազյանի բրանչը, որը նվիրված էր մանուկների առողջ սնունդին և ճիշտ սննդակարգին։ Բրանչի ընթացքում Լիդիան ջերմ մթնոլորտում պատմեց մայրիկներին այն հիմնական “օրենքների” մասին, որոնց պետք է հետևել արդեն իսկ հղիության շրջանից սկսած՝ երեխայի ներարգանդային կյանքի շրջանում և, իհարկե հետո, երեխայի ծնվելուց 6 ամիս անց, երբ փոքրիկներին պետք է անցնել հավելյալ սնունդի։ Ո՞ր տարիքից է բալիկին կարելի կաթնամթերք, ի՞նչն է օգտակար և ինչը պարտադիր, ինչպես ճիշտ կազմակերպել բալիկի սննդակարգը, այս բոլոր հարցերի սպառիչ պատասխանը ստացանք բրանչ-սեմինարի ընթացքում: Լիդիան նաև մանրամասն ներկայացվեց կաթնամթերքի լայն տեսականին, որն արտադրվում է հայկական Պանացեա ապրանքանիշի կողմից, և որը նախատեսված է թե՛ փոքրիկների, թե՛ մեծերի համար։

                   

Facebook Comments